
Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Հայաստանում նախատեսված բոլոր միջոցառումները հետաձգվում են
19.09.2022
Հարգելի գործընկերներ,
Ինչպես ձեզ հայտնի է, ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը 2022 թվականին կանցկացվի սեպտեմբերի 26-ից մինչև 30-ը:
Ինչպես 2019 և 2020 թվականներին, այնպես էլ այս տարի, ակնկալվում էր Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների ակտիվ մասնակցությունը այս միջոցառմանը: Այդ նպատակով, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը Հայաստանի համայնքների հետ համատեղ, կազմակերպեց տեղեկատվական վեբինար համայնքապետարանների մասնագետների համար, ինչպես նաև «Քաղաքապետերի դաշնագիրը Հայաստանում» ֆեյսբուքյան էջի և էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով տարածեց հայտարարություններ ծրագրի և համայնքների կողմից կազմակերպվող միջոցառումների բովանդակության և պայմանների մասին:
Սակայն, հաշվի առնելով Հայաստանի դեմ ադրբեջանական հերթական ագրեսիայի հետ կապված իրավիճակը և համայնքներում մեր գործընկերների կողմից ներկայացված առաջարկությունները, որոշում է կայացվել հետաձգել Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Հայաստանում նախատեսված բոլոր միջոցառումները:
Միջոցառումների անցկացման նոր ժամկետների մասին նախապես կտեղեկացնենք:
Մենք չենք հեռացնում մրցույթներին մասնակցելու պայմանների մասին արդեն իսկ տեղադրված հայտարարությունները, որպեսզի ապագա մասնակիցները (համայնքների երեխաները և երիտասարդները) հնարավորություն ունենան նախապես ծանոթանալ դրանց և ավելի լավ պատրաստվեն մրցույթներին:
Խաղաղություն մեր երկրին:
Հայաստանի համայնքների միություն

23:31
18 05 2026
Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

12:42
14 05 2026
The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...

00:14
29 04 2026
Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

22:30
22 04 2026
The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

16:58
20 04 2026
Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...
22
Nov
26
Oct
25
Oct