Գավառում «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով մրցույթը եզրափակվեց մրցանակաբաշխությամբ

Գավառում «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով մրցույթը եզրափակվեց մրցանակաբաշխությամբ

13.06.2024

Հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում անցկացվող «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով մրցույթը Գավառում եզրափակվեց մրցանակաբաշխությամբ։

Գավառի համայնքապետարանի ֆեսյբուքյան էջում տեղադրված թեմատիկ լուսանկարներից ամենաշատ հավանումներ հավաքել էին Արթուր Հովհաննիսյանի (Գանձակ, 6 տարեկան), Աիդա Սիրականյանի (Գավառ, 16 տարեկան) և Սուսի Խաչատրյանի (Գանձակ, 19 տարեկան) աշխատանքները։

Ժյուրիի հավանությանն են արժանացել Կարինե Գևորգյանի (Գանձակ, 6 տարեկան), Ինա Խաչատրյանի (Ծովազարդ, 6 տարեկան) և Սոնիկ Քալոյանի (Գավառ, 11 տարեկան) աշխատանքները։

Որպես լավագույն տեսանյութեր ընտրվել են Լանջաղբյուրի մանկապարտեզի և Էլեն Ավանեսովայի (Գավառ, 18 տարեկան) աշխատանքները։

Լավագույն ձեռքի աշխատանք է ճանաչվել Արմինե Խաչատրյանի (Գանձակ, 13 տարեկան) աշխատանքը։

Լրագրողական հոդվածի մրցանակին արժանացել է Ալլա Սարգսյանը (Գավառ, 23 տարեկան)։

Մրցանակակիրներին Գավառի համայնքապետարանում ընդունել են Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։

Նրանք զրուցել են հաղթողների հետ և հանձնել մրցանակներ։

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...

Քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը
Քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը

17:05

26 03 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման...

Տիգրան Ավինյանը այցելել է Հայաստանի համայնքների միության նորաբաց գրասենյակ
Տիգրան Ավինյանը այցելել է Հայաստանի համայնքների միության նորաբաց գրասենյակ

19:38

20 03 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ Տիգրան Ավինյանը այցելել է...

Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025
Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

18:52

29 08 2025

Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...

Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում
Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում

18:37

29 08 2025

Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...

Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

18:28

29 08 2025

Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...