
Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
29.08.2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները և կայուն էներգիայի օրերի ակտիվ մասնակիցները։
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:
Կայուն էներգիայի շաբաթվա անցկացման նպատակն է բարձրացնել համայնքների բնակիչների և շահառուների (հատկապես երեխաների և երիտասարդների) տեղեկացվածությունը համայնքների կայուն և կանաչ զարգացման նպատակների, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործման, կանաչ զարգացման, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հիմնախնդիրների վերաբերյալ:
Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի մասնակցությամբ համայնքապետարանում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին ակտիվ մասնակցության համար պարգևատրվեցին Մերի Գևորգյանը, Անժելա Տերյանը, Սոֆի Խաչատրյանը, Ռոզա Խաչատրյանը, Աիդա Ավետիսյանը և Միլենա Վարդանյանը։
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը նշեց, որ ծրագիրը ՀՀ-ում իրականացվում է 2011 թվականից, աշխատում է Ակունքի և ՀՀ-ի ևս 29 համայնքի հետ․ «Ծրագրի նպատակն է օգնել, որ համայնքները մշակեն և իրականացնեն կայուն և կանաչ զարգազման ռազմավարությունը, որպեսզի նվազեցնեն ջերմոցային գազերի արտանետումները, պայքարեն կլիմայի գլոբալ տաքացման, կլիմայի փոփոխության դեմ այն գործողությունների միջոցով, ինչպիսիք են էներգախնայողությունը, էներգաարդյունավետությունը, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործումը և այլն»։
Նա նաև հայտնեց, որ Ակունք համայքնը GIZ կազմակերպության օգնությամբ կմշակի իր գործողության ծրագիրը։
Նշենք, որ այս տարի Ակունք համայնքը ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025-ի շրջանակում իրականացրել է 5 միջոցառում՝ հեծանվարշավ, կարճ տեսանյութերի, նկարչական մրցույթ, թեմատիկ մուլտֆիլմերի դիտում և գործնական աշխատանքներ համայնքի մանկապարտեզներում, որոնց մասնակցել է ավելի քան 100 մարդ։

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...
22
Nov
26
Oct
25
Oct