«Համայնքապետարաններն ու ռեգիոնները կարող են մշակութային ժառանգությունն օգտագործել՝ որպես ժողովրդավարական արժեքների տարածման միջոց». Կոնգրեսի զեկուցող
06.04.2022
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) մշակութային ժառանգության կառավարման հարցերով զեկուցող Բարբարա Թոսը Ստրասբուրգում կայացած Մշակույթի նախարարների համաժողովին կարևորել է մշակութային ժառանգության կայուն կառավարումը՝ վստահեցնելով, որ այն կարող է միավորել եվրոպացիներին՝ համատեղելով նաև նրանց բազմազանությունը:
Նշենք, որ Կոնգրեսը հրապարակել է զեկույց «Մշակույթ՝ առանց սահմանների» վերնագրով, որտեղ ընդգծվում է մշակութային ժառանգության դերը՝ որպես կամուրջ քաղաքացիների և համայնքների միջև: Ըստ զեկույցի՝ համայնքապետարանները և ռեգիոնները կարող են մշակութային ժառանգությունն օգտագործել որպես ժողովրդավարական արժեքների տարածման միջոց՝ հանդուրժողականություն, երկխոսություն, փոխադարձ ընդունելիություն և մարդու իրավունքների պաշտպանություն: Զեկույցում ամրագրված է. «Այն նաև նրանց գործիքներ է տալիս մշակութային ժառանգության կայուն կառավարումը զարգացնելու համար, օրինակ՝ պաշտպանելով ոչ նյութական մշակութային ժառանգությունը»:
Միևնույն ժամանակ Կոնգրեսի զեկուցողը շեշտել է մշակութային ժառանգության փխրունությունը, հատկապես ճգնաժամային ժամանակներում, ինչպիսին է Covid-19 համաճարակը կամ վերջերս՝ Ուկրաինայի պատերազմը: Նա նշել է. «Քանի որ բնակչության զգալի մասը ստիպված է փախչել և բաժանվել իրենց համայնքներից, պատերազմը նաև սպառնալիք է ոչ նյութական ժառանգության համար, ինչպիսիք են տեղական սովորույթները և փոքրամասնությունների լեզուները»:
Համաձայն Կոնգրեսի զեկուցողի՝ մշակութային ժառանգությունը կարող է նպաստել հետճգնաժամային և հետկոնֆլիկտային վերակառուցմանը` բոլոր մակարդակներում՝ ներքևից վերև, կենտրոնական կառավարությունների աջակցությամբ կայուն և ներառական կառավարման միջոցով:
11:19
26 05 2022
Մայիսի 24-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության Ընդհանուր ժողովը:
14:17
25 05 2022
Մայիսի 24-ին Երևանում շարունակվել է Հայաստանի համայնքների միության՝ մարտի 18-ին ընդհատված...
11:21
23 05 2022
Մայիսի 24-ին՝ ժամը 14.00-ին Երևանում՝ Դաբլ Թրի բայ Հիլթոն հյուրանոցում տեղի կունենա Հայաստանի...
11:55
19 05 2022
Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կառավարիչ Դարյա...
10:02
19 05 2022
ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա...
11:38
05 05 2022
Մայիսի 17-ին՝ ժամը 9:30, Երևանում՝ «Հոլիդեյ Ինն Երևան» հյուրանոցում (հասցե՝ Ամիրյան...