Դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված համայնքների կողմից տեղական նախաձեռնությունների իրականացմանը
20.07.2021
«Հայաստանի համայնքների միության հզորացում և թափանցիկ ու մասնակցային տեղական կառավարում» ծրագիրը հայտարարում է դրամաշնորհային առաջարկների մրցույթ, որի նպատակն է աջակցել համայնքների կողմից տեղական նախաձեռնությունների իրականացմանը։
Ծրագրի շրջանակներում նախատեսվող դրամաշնորհներին դիմելու գործընթացը բաց է փորձառնական հանրույթի անդամ համայնքների և Երևանի, Վանաձորի և Գյումրիի քաղաքապետարանների համար։
Ծրագրային առաջարկները պետք է նպաստեն թափանցիկ, վստահելի և արդյունավետ տեղական ինքնակառավարման կայացման գործում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ջանքերին և համապատասխանեն Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթներին ու դրա լրացուցիչ Արձանագրությանը:
Ընտրված համայնքները դրամաշնորհներ կստանան հետևյալ ոլորտներում.
• տեղական հակակոռուպցիոն պլանների մշակում,
• բարեվարքության կանոնների մշակում և իրականացում,
• հանրային բարեվարքության, կոնֆլիկտների կանխարգելման, թափանցիկության և տեղեկատվության հասանելիության գործիքների ներդրում,
• էթիկայի պատասխանատուների/ինստիտուտի ներդրում (ներառյալ վերապատրաստում և այլն),
• տեղական որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների մասնակցության և որոշումների կատարման վերահսկողության գործընթացների և մեխանիզմների մշակում։
Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Դիմորդների կողմից լրացված և ստորագրված դիմում-հայտը և հիմնավորող փաստաթղթերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով (Word և / կամ PDF) հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected]
Էլ. հաղորդագրության վերնագիրը պետք է լինի հետևյալը. ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ. Տեղական նախաձեռնությունները Հայաստանում 2021 թ.։
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի օգոստոսի 15-ը՝ ժամը 18.00-ն է (Երևանի ժամանակով):
Վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվի:
15:36
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
15:00
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
14:34
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
12:55
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
20:27
02 06 2025
Մայիսի 29-30-ին Երևանում անցկացվեց «Շահառուների ներգրավման ոլորտում համայնքների...
16:44
22 04 2025
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (ԵՄ ԿԷՇ, EU...
22
Nov
26
Oct
25
Oct