ԵԽ Կոնգրեսը գնահատում է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթների կիրառումն անդամ երկրներում
11.10.2021
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունն անցկացրել է հեռավար հանդիպում Լյուքսեմբուրգի տեղական և տարածքային իշխանությունների ներկայացուցիչներ հետ՝ գնահատելու՝ ինչպես է իրականացվում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթների կիրառումը:
Լյուքսեմբուրգին վերաբերող մոնիտորինգային զեկույցը Կոնգրեսն ընդունել է 2015 թվականին:
Հեռավար հանդիպումներ են տեղի ունեցել Լյուքսեմբուրգի ներքին գործերի նախարարի, Պատգամավորների պալատի նախագահի, ՍԴ նախագահի, Լյուքսեմբուրգի մարդու իրավունքների պաշտպանի հետ:
ԵԽ կոնգրեսի զեկուցողները հեռավար հանդիպումներ են ունեցել նաև Կոնգրեսում Լյուքսեմբուրգի ազգային պատվիրակության անդամների, Լյուքսեմբուրգի քաղաքների և համայնքների միության անդամների (SYVICOL) հետ:
Հայաստանը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան վավերացրել է 2002 թվականին: Խարտիան վավերացնող երկրները ստանձնում են հանձնառություն իրագործել փաստաթղթի դրույթները: Խարտիան պահանջում է նվազագույն իրավունքների կիրառում, որոնք կազմում են Եվրոպայում տեղական ինքնակառավարման էական հիմքը: Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը վստահեցնում է, որ այս սկզբունքները հարգվում են բոլոր անդամ երկրներում:
15:36
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
15:00
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
14:34
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
12:55
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
20:27
02 06 2025
Մայիսի 29-30-ին Երևանում անցկացվեց «Շահառուների ներգրավման ոլորտում համայնքների...
16:44
22 04 2025
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (ԵՄ ԿԷՇ, EU...
22
Nov
26
Oct
25
Oct