ԵԽ Կոնգրեսի զեկուցողը կարևորել է մարզային լրատվամիջոցների դերը ապատեղեկատվության դեմ պայքարում, տեղական ժողովրդավարության ապահովման հարցում

ԵԽ Կոնգրեսի զեկուցողը կարևորել է մարզային լրատվամիջոցների դերը ապատեղեկատվության դեմ պայքարում, տեղական ժողովրդավարության ապահովման հարցում

10.10.2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) զեկուցող Մելանի Լեպուլիեն կարևորել է մարզային և տեղական լրատվամիջոցների դերակատարությունը ապատեղեկատվության դեմ պայքարում։ 

ԵԽ Նախարարների կոմիտեի Լատվիայի նախագահության ներքո Ռիգայում կազմակերպված համաժողովի ընթացքում նա հայտարարել է․ «Եթե տեղական ժողովրդավարությունը ժողովրդավարական հասարակությունների հիմնաքարն է, ապա տեղական լրատվամիջոցները առողջ, բազմակարծիք լրատվադաշտի հիմքն են»։

Ըստ զեկուցողի՝ տեղական լրատվամիջոցները տեղական իշխանություններին ստիպում են պատասխանատվություն զգալ քաղաքացիների առօրյա կյանքի վրա ազդող որոշումների համար․ «Մարզային լրատվամիջոցներն օգնում են համայնքի բնակիչներին իրենց ձայնը լսելի դարձնել և օգնել ամրապնդել համայնքի զգացումը»։ ԵԽ Կոնգրեսի զեկուցողը նաև մտահոգություն է հայտնել, որ ԵԽ անդամ երկրներում մարզային լրատվամիջոցների թիվը նվազում է։ Մելանի Լեպուլիեն նաև փաստել է․ «Առանց վստահելի տեղական լրատվամիջոցների, սոցիալական մեդիան է շատ համայնքների համար դառնում տեղեկատվության հիմնական աղբյուրը, ինչը նպաստում է ապատեղեկատվության տարածմանը»։

Կոնգրեսի զեկուցողը, եզրափակելով իր խոսքը, առաջարկել է ուղիներ, որոնցով պետական մարմինները և լրատվամիջոցների ասոցիացիաները կարող են աշխատել միասին՝ աջակցելու ուժեղ, անկախ տեղական լրատվամիջոցներին, այդ թվում՝ ֆինանսավորման, վերապատրաստման և իրազեկման միջոցով:

Կոնգրեսի զեկուցողը նաև ընդգծել է լրագրողների անկախության և անվտանգության կարևորությունը։

Նշենք, որ հոկտեմբերի 25-ին՝ ԵԽ Կոնգրեսի 45-րդ նստաշրջանի ընթացքում կներկայացվի «Տեղական և տարածաշրջանային լրատվամիջոցներ. ժողովրդավարության պահապաններ, համայնքային համախմբվածության պահապաններ» վերնագրով բանաձևի և հանձնարարականի նախագիծը, որը կներկայացնի տեղական և տարածաշրջանային լրատվամիջոցների դերը ժողովրդավարության պահպանման գործում՝ առաջարկելով մարզային լրատվամիջոցների զարգացման և պահպանման ուղիներ։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար

15:00

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

14:34

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

12:55

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2025 թվականին կնշվի հունիսի 10-12-ը
Ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2025 թվականին կնշվի հունիսի 10-12-ը

16:44

22 04 2025

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (ԵՄ ԿԷՇ, EU...