
ԵԽ Կոնգրեսի նախագահը դատապարտում է Թուրքիայում տեղական ինքնակառավարմանը հասցված հերթական հարվածը
02.10.2020
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Անդերս Կնապեն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում տեղական ժողովրդավարությանը հասցված հերթական հարվածի առիթով:
Կոնգրեսի նախագահի տարածած հայտարարության մեջ նշված է. «Ես խորապես մտահոգված եմ վերջին օրերին Թուրքիայում ժողովրդավարական ճանապարհով ընտրված ընդդիմության ներկայացուցիչների շարունակական ձերբակալությունների կապակցությամբ, հատկանշական է Կարսի համայնքապետ Այհան Բիլգենի ձերբակալությունը, որը Կոնգրեսի անդամ է»:
Անդերս Կնապեն նշել է, որ առավոտյան լուրեր է ստացել նաև հետագա ձերբակալությունների մասին, այդ թվում փոխքաղաքապետ Սևին Ալաքայի ձերբակալության մասին: ԵԽ Կոնգրեսի նախագահը նշել է. «Ցավոք, Թուրքիայի իշխանությունների որոշումը պարոն Բիլգենին իր աշխատասենյակից վտարելու մասին ՝ ահաբեկչական ենթադրյալ կապերի հիմքով, երկրում տեղական ինքնակառավարումը խարխլելու և միլիոնավոր ընտրողներին ընտրություններում իրենց կամքն արտահայտելու իրավունքից զրկելու հերթական փորձն է: Կոնգրեսը բազմիցս դատապարտել է Թուրքիայում դատական գործընթացների օգտագործումը ընդդեմ տեղական ընտրված ներկայացուցիչների և նրանց փոխարինումը պետության կողմից նշանակված անձանցով»:
Անդերս Կնապեն տեղեկացրել է, որ Թուրքիայում 2019 թ.-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկմանն ընդառաջ Կոնգրեսը այս լուրջ հարցը ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովի ուշադրությանը, որը 2020 թ. հունիսի 18-ին ընդունված իրավական եզրակացության մեջ ամրագրեց, որ դա խախտում է Թուրքիայի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:
Այնուհետև Անդերս Կնապեն ամփոփել է. «Տեղական ժողովրդավարությանը վերջին հարվածի ֆոնին
Թուրքիայի պետական իշխանությունները պետք է փոխեն իրենց քաղաքականությունը և իրականացնեն Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները `չեղյալ համարելով տեղական ընտրված ներկայացուցիչներին իրենց գրասենյակից հեռացնելու որոշումները»:

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...
22
Nov
26
Oct
25
Oct