Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

14.05.2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին, որը տեղի է ունեցել մայիսի 14-15-ին Երևանի DoubleTree by Hilton Yerevan City Centre հյուրանոցում։

Սեմինարը միավորել է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ոլորտային փորձագետների, էներգետիկ քաղաքականության մշակողների և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու համայնքների դիմակայունության բարձրացմանն ուղղված ժամանակակից մոտեցումները։ Միջոցառման առանցքում են վերականգնվող էներգիայի զարգացումը, համայնքային էներգետիկ անկախության ամրապնդումը, ինչպես նաև էներգաարդյունավետ և կայուն կառավարման համակարգերի ներդրման հնարավորությունները Հայաստանի համայնքներում։

Իր ելույթում Արմեն Հարությունյանը կարևորել է համայնքների դերը երկրի կայուն զարգացման օրակարգում՝ ընդգծելով, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինները կանգնած են ոչ միայն սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրների, այլև կլիմայական փոփոխությունների, էներգետիկ անվտանգության և տնտեսական դիմակայունության հետ կապված նոր մարտահրավերների առաջ։ Նրա խոսքով՝ համայնքների զարգացումը այլևս հնարավոր չէ պատկերացնել առանց նորարարական էներգետիկ լուծումների և տեխնոլոգիական վերափոխումների։

Նա նշել է, որ վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացվող ծրագրերը կարող են դառնալ համայնքների ֆինանսական կայունության, էներգետիկ ինքնաբավության և երկարաժամկետ զարգացման կարևոր գործոն։ Հատկապես ֆոտովոլտային տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս նվազեցնել համայնքային ծախսերը, բարձրացնել էներգիայի արդյունավետ օգտագործումը և միաժամանակ նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը։

Սեմինարի շրջանակում քննարկվում են համայնքների կայուն զարգացման և էներգետիկ դիմակայունության բարձրացմանն ուղղված մի շարք կարևոր թեմաներ։ Մասնակիցները անդրադարձել են վերականգնվող էներգիայի ոլորտում Հայաստանի ազգային քաղաքականությանը և օրենսդրական փոփոխություններին, ֆոտովոլտային տեխնոլոգիաների կիրառման փորձին, նախագծման և շինարարության ընթացքում առաջացող հիմնական խնդիրներին, ինչպես նաև համայնքային արևային կայանքների շահագործման արդյունավետությանը։ Քննարկվել են նաև էներգիայի կուտակման տեխնոլոգիաները, համայնքային էներգետիկ ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, էլեկտրական շարժունակության զարգացման հեռանկարները և համայնքներում էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգերի ներդրման կարևորությունը։

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին
Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին

17:53

08 07 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրենը մասնակցել է «Հայաստանում միջհամայնքային համագործակցության ամրապնդում» խորագրով համաժողովին
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրենը մասնակցել է «Հայաստանում միջհամայնքային համագործակցության ամրապնդում» խորագրով համաժողովին

16:30

18 06 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը Դիլիջանում մասնակցել է...

Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին

10:07

18 06 2026

Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը հունիսի 22-26-ը կմասնակցի Մարոկոյի Տանժեր...