
ՀՀՄ պատվիրակության այցը Լիոն
20.03.2017
Հայաստանի Համայնքների Միության և Ֆրանսիայի գյուղական համայնքապետերի ասոցիացիայի (AMRF) միջև գործընկերության շրջանակում Օվերն Ռոն-Ալպեր շրջանի աջակցությամբ մարտի 17-20 հայկական պատվիրակությունը հյուրընկալվեց Լիոնում:
Հայկական պատվիրակությունը կազմում են Արմավիրի Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը, Շիրակի Նոր Կյանք համայնքի ղեկավար Արա Սուքիասյանը, Վայոց Ձորի Ռինդ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Ելփին համայնքի ղեկավար Խորեն Ավետիսյանը, Կարմիր Աղեկ համայնքի ղեկավար Վաչագան Հովհաննիսյանը և ՀՀՄ գործադիր տնօրեն Նատալյա Լափաուրին:
Այս այցելությունը հիմնված է բազմաթիվ թեմաների վրա՝ զբոսաշրջության զարգացում, ժառանգության արժևորման և վերականգման ﬕջոցով, տեղական զարգացում, տարածքային ժողովրդավարություն և գյուղատնտեսություն: Այցի շրջանակում երկկողմ աշխատանքային ժողով կայացավ հայկական պատվիրակության անդամների հետ, որի ընթացքում քննարկվեցին գործընկերության ընդլայնման և հետագա համատեղ գործողությունների հնարավորությունները:
Պատվիրակության անդմաները հնարավորություն ունեցան նաև մասնակցել Ֆրանսիայի գյուղական համայնքապետերի ասոցիացիայի (AMRF) կողմից նախաձեռնված քննարկմանը «Տեղական ինքնակառավարման մարﬕնները Ֆրանսիայում և Եվրոպայում» թեմայի շուրջ, ինչպես նաև մարտի 19-ին կայացած AMRF-ի գլխավոր ժողովին:
Հայկական պատվիրակությունը պատիվ ունեցավ հյուրընկալվել Լիոնի քաղաքապետարանի կողﬕց կազմակերպվող ընդունելությանը, որին ներկա էին Լիոն Մետրոպոլի նախագահ, Սենատոր-Քաղաքապետ Ժերար Կոլոնը, Լիոնի հայկական ասոցիացիենր, ինչպես նաև հայկական ծագումով ֆրանսիացի համայնքապետեր:
Լուսանկարները՝ Դանիել Բրոշիեի, մեզ են տրամադրվել AMRF-ի կողմից:

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...
22
Nov
26
Oct
25
Oct