
Ծաղկապատման աշխատանքներ՝ Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնի շրջակայքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024
13.06.2024
2024 թվականի հունիսի 11-ից 13-ին նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում «Աբովյանի երեխաների աջակցության կենտորոն» ՀՈԱԿ-ում կազմակերպվել էր բացօթյա բնապահպանական, դաստիարակչական միջոցառում:
Նշենք, որ Աբովյանի համայնքապետարանը Քաղաքապետերի դաշնագիր նախաձեռնությանն է միացել 2018-ին։
Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնի սաները ակտիվորեն մասնակցեցին հաստատության տարածքում ծաղկապատման և բուսականության խնամքի աշխատանքներին, որը փոքրիկ, բայց և էներգետիկ ճգնաժամի հաղթահարմանն ուղղված և էներգախնայող վարքագիծ ձևավորելու կարևոր քայլ է:
Շրջակա միջավայրի մաքրության և կանաչ գոտիների խնամքի շուրջօրյա աշխատանքներից զատ Աբովյանի համայնքապետարանը կարևորում է բնակչության և հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում բնության նկատմամբ հետաքրքրության ձևավորումը և բնապահպանական աշխատանքների արդյունավետության մասին իրազեկվածության բարձրացումը:
Ժամանակակից աշխարհում մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի վնասները նվազեցնելու լավագույն տարբերակներից է թթվածին արտադրող բուսական աշխարհի պահպանումը և բնական պաշարների օգտագործումը` որպես էներգիայի այլընտրանքային ու անվտանգ աղբյուր:

18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...

18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...

18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...

18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...

17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...

14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct