
Վրաստան. «Պետության տարածքային ամբողջականությունը կարևոր երաշխիք է ռեգիոնալ հարթության զարգացման համար»,- նշել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի նախագահը
22.03.2017
Արձագանքելով Վրաստանում ընտրական վերջին իրադարձություններին՝ Կոնգրեսի նախագահ տիկին Գուդրուն Մուսլեր-Թորնսթրոմը հայտարարել է. «Վրաստանում Աբխազիայի փաստացի իշխանությունները կազմակերպել են ընտրություններ:
Միևնույն ժամանակ Հարավային Օսիայի ինքնահռչակ «նախագահը» հայտարարել է, որ ապրիլին կանցկացվի հանրաքվե՝ այդ շրջանի անվան ընտրության համար: Այս նախաձեռնություններն իրավաչափ չեն և ոչինչ չեն անի այս երկու շրջանների նկատմամբ Վրաստանի լեգիտիմ ինքնիշխանությունը վերականգնելու համար, ընդհակառակը, կնպաստեն միջազգային համայնքից այս շրջանների ավելի մեկուսացմանը: Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը միշտ էլ ցույց է տվել իր հանձնառությունը անդամ երկրների տարածքային ամբողջականության մասով, և մենք հավատում ենք, որ այս ամբողջականությունը մեր երկրներում ռեգիոնալ հարթության դրական զարգացման առաջին երաշխիքն է»:
Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/default_FR.asp?

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...
22
Nov
26
Oct
25
Oct