Ինտելեկտուալ խաղ- վիկտորինա՝ Տաշիր համայնքում՝ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում

Ինտելեկտուալ խաղ- վիկտորինա՝ Տաշիր համայնքում՝ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում

12.06.2024

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում Տաշիրի համայնքապետարանը կազմակերպել էր նաև ինտելեկտուալ խաղ- վիկտորինա։

Ուսուցողական խաղի նպատակն էր ավելացնել երեխաների գիտելիքները էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման, էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման, ինչպես նաև էներգախնայողության և կանաչ զարգացման մասին։

Խաղ - վիկտորինային մասնակցում էին Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան ավագ, Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոցների և «Մունք» տեխնոդպրոցի սաները։

Խաղի մասնակիցներին ողջունեցին Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման, ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի աշխատակիցներ Գոհար Աթայանը և Աստղիկ Բարոյանը, ովքեր և վարեցին խաղ-վիկտորինան։

Նրանք ներկայացրեցին այն ծրագրերը, որոնք որպես Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին
անդամակցող համայնք, էներգետիկ անկախության և էներգաարդյունավետության ոլորտում իրականացրել է Տաշիր համայնքը։

Միջոցառումն անցկացվում էր «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար համար» կարգախոսի ներքո: Խաղ-վիկտորինան բաղկացած էր 1 փուլից` թեմային վերաբերող հարցերով։

Իրենց գիտելիքներով փայլեցին բոլորը, բայց ընդամենը 1 միավորի տարբերությամբ լավագույնը ճանաչվեց «Մունք» տեխնոդպրոցի թիմը։

Հաղթող թիմը Տաշիրի համայնքապետարանի կողմից պարգևատրվեց շնորհակալագրով և նվերնով։
Մասնակից թիմերին ևս հանձնվեցին պատվոգրեր և նվերներ։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար

15:00

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

14:34

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

12:55

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2025 թվականին կնշվի հունիսի 10-12-ը
Ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2025 թվականին կնշվի հունիսի 10-12-ը

16:44

22 04 2025

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (ԵՄ ԿԷՇ, EU...