
Հուլիսի 30. «Տեղական ինքնակառավարման արդիական ֆինանսական հիմնահարցերը ՀՀ-ում» թեմայով վեբինարի մասնակցության հրավեր
27.07.2020
Հայաստանի համայնքների միությունը Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագիրը:
Ծրագրի գործընկերներն են Լեհաստանի քաղաքների ասոցիացիան, Սլովակիայի քաղաքների միությունը, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան, Չեխիայի Ռադլոյի քաղաքապետարանը:
Ծրագրի նպատակն է աջակցել համայնքներին քաղաքական պաշտոնյաների և աշխատակազմերի կարողությունների զարգացման հարցում:
Ծրագրի շրջանակներում ս.թ. հուլիսի 15-ից օգոստոսի 15-ը իրականացվելու են վեբինարներ համայնքի ղեկավարների, ավագանու անդամների և համայնքային ծառայողների, շահագրգիռ այլ անձանց համար:
ՀՈՒԼԻՍԻ 30-ին՝ ԺԱՄԸ 11:00-ին, կանցկացվի «Տեղական ինքնակառավարման արդիական ֆինանսական հիմնահարցերը ՀՀ-ում» թեմայով վեբինար: Այն կվարի Եվրոպայի խորհրդի փորձագետ ԱՐՏԱԿ ԵՐԳԵՆՅԱՆԸ:
Վեբինարի տևողությունը մինչև 2,5 ժամ է:
Վեբինարների ընթացքում բարձր ակտիվություն և նախաձեռնողականություն դրսևորած ծրագրի կողմից ընտրված մասնակիցները ճանաչողական այցով ԿՄԵԿՆԵՆ ԼԵՀԱՍՏԱՆ՝ ուսումնասիրելու տեղական փորձը:
Վեբինարին մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն առցանց հայտ:
ՀՈՒԼԻՍԻ 30-ին կայանալիք վեբինարին մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն առցանց հայտ հետևյալ հղումով
https://docs.google.com/forms/d/1k7y-nFovxu0V9JUkqeY4idlZoJArCe95c7PMLCTdQPQ/edit
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հայտ լրացնելը դեռ չի հավաստում Ձեր մասնակցությունը։ Ձեր հայտերի հիման վրա կազմակերպիչները կկայացնեն համապատասխան որոշում և կուղարկեն գրավոր հրավեր, որը կներառի նաև մասնակցության վերաբերյալ այլ մանրամասներ։
Վեբինարին միանալու Zoom հարթակի հղումը մասնակիցները կստանան գրանցումից հետո։
Հայաստանի համայնքների միություն

14:57
22 07 2026
Հայաստանի համայնքների միության տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Հայաստանի վերականգնվող...

17:53
08 07 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

18:44
06 07 2026
Հայաստանի համայնքների միությունն անցկացրեց իր ընդհանուր ժողովը՝ ամփոփելով վերջին վեց ամիսների...

16:07
28 06 2026
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը հունիսի 22-26-ը...

16:30
18 06 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը Դիլիջանում մասնակցել է...

10:07
18 06 2026
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը հունիսի 22-26-ը կմասնակցի Մարոկոյի Տանժեր...
22
Nov
26
Oct
25
Oct