
Ստրասբուրգում տեղի է ունեցել ԵԽ Կոնգրեսի Բյուրոյի նիստը
05.12.2022
Դեկտեմբերի 5-ին Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի Բյուրոյի նիստը։
Բյուրոյի օրակարգային հարցերի շարքում քննարկվել է նաև 2023-ի մայիսին Իսլանդիայում՝ Ռեյկյավիկում կայանալիք Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովին վերաբերող կազմակերպչական հարցեր։
Բյուրոն հաստատել է ԵԽ Կոնգրեսի 44-րդ նստաշրջանի օրակարգը։ ԵԽ Կոնգրեսի Տեղական իշխանությունների պալատի նախագահ Բերն Վոհրինգերը և Ռեգիոնների պալատի նախագահ Հարալդ Սոնդերեգգերը պետք է պատրաստեն զեկույց ԵԽ-ի ապագայի և Կոնգրեսի ներդրման մասին։
Տեղական իշխանությունների պալատի առաջին փոխնախագահ Խավիեր Կադորեն և Ռեգիոնների պալատի առաջին փոխնախագահ Գան Մարի Հելգեսենը նշանակվել են կայուն զարգացման նպատակների տեղայնացման հարցերով համազեկուցողներ։
Բյուրոյի նիստի ընթացքում հատկապես կարևորվել է կապը ԵԽ Կոնգրեսի և ԵԽ Նախարարների կոմիտեի միջև, ինչը կուժեղացնի Եվրոպայի խորհրդի մարմինների միջև համահունչ գործակցությունը։
Կարևորվել է նաև ԵԽ Կոնգրեսի 4-րդ գագաթնաժողովի անցկացման հարցում տեղական իշխանությունների ներդրումը՝ նրանց ձայնն ու ներդրումը բերելով մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում։
Բյուրոյի նիստի ժամանակ նաև կարևորվել է ռեգիոնների և տեղական իշխանությունների ներկայացվածության ուժեղացման հարցը։

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...
22
Nov
26
Oct
25
Oct