Աշխատանքային հանդիպում՝ Պիլա քաղաքի ներկայացուցչի հետ՝ ԿԿԿ դաշինք ծրագրի իրականացման հարցերով
19.11.2021
Հայաստանի համայնքների միությունում նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ), ABC.GoV: Alliance for Better City Governance) ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրիի և Լեհաստանի Պիլա քաղաքի ներկայացուցչի աշխատանքային առցանց հանդիպումը:
«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրն իրականացվում է Վանաձորի, Գյումրու և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանների համագործակցությամբ՝ ԵՄ ֆինանսավորմամբ:
Հանդիպման նպատակն է քննարկել ծրագրի իրականացման ընթացքը, առաջիկա անելիքները:
ԿԿԿ Դաշինք ծրագրի մասին
Ծրագրի նպատակն է նպաստել Վանաձոր և Գյումրի համայնքների տնտեսության արդյունավետ կառավարմանը՝ այդ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավման միջոցով:
Ծրագիրն ունի հետևյալ բաղադրիչները․
Բաղադրիչ 1։ Բարելավել Վանաձոր և Գյումրի համայնքների կայուն համակառավարումը՝ քաղաքաշինական ոլորտին և համայնքային ծառայություններին առնչվող փաստաթղթերի մշակման կամ լրամշակման, դրանք ազգային և ԵՄ չափորոշիչներին համահունչ դարձնելու միջոցով:
Այս բաղադրիչի շրջանակում կներդրվի աշխարհագրական տեղեկատվական համակարգ (GIS) Վանաձոր և Գյումրի համայնքներում քաղաքաշինական պլանավորումը բարելավելու նպատակով։
Բաղադրիչ 2։ Աջակցություն Վանաձոր և Գյումրի քաղաքներին ավելի մաքուր շրջակա միջավայր ստեղծելու և բարելավված քաղաքային կառավարում ապահովելու գործում՝ ներդնելով «կանաչ» հանրային տրանսպորտի կիրառման և պլաստիկ թափոնների վերամշակման մշակույթ, համադրելով դրանք այդ նպատակներին ուղղված հանրային «կանաչ» նախաձեռնությունների հետ։
Այս բաղադրիչի շրջանակում մասնավորապես 2022-2023թթ. ձեռք են բերվելու.
• 5-ական ավտոբուսներ էլեկտրական լիցքավորմամբ՝ Վանաձոր, Գյումրի համայնքների համար
• Տոմսա-վավերացման էլեկտրոնային համակարգեր և լիցքավորման կայաններ
• Նոր տեխնոլոգիաներով պլաստիկ աղբի վերամշակման 2 հոսքագիծ
• Ընդհանուր աղբի և աղբի տեսակավորման աղբամաններ
• Մամլիչներ
• Ավլող մեքենաներ
Իրականացվելու է բնակչության և շահակիր բոլոր կողմերի վարքագծի փոփոխությանն ուղղված լայնածավալ իրազեկման, կրթական և տեղեկատվական արշավներ, համայնքային 8 «կանաչ» նախաձեռնություններ՝ ուղղված հանրային տարածքների բարելավմանը՝ «տարածքակազմակերպման» մասնակցային մեթոդի կրառմամբ և ջերմոցային գազերի ու ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու նպատակով։
Բաղադրիչ 3։ Վանաձորի և Գյումրու համայնքապետարանների աշխատակազմերի կարողությունների բարելավում քաղաքային կայուն կառավարման, «կանաչ» տրանսպորտային համակարգի և աղբի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների կիրառման գործում՝ Լեհաստանի Պիլա համայնքի հետ փորձի փոխանակման, մասնագիտական դասընթացների և եվրպական առաջատար փորձին ծանոթանալու միջոցով։
Փորձի փոխանակումն ու վերապատրաստումները ներառելու են.
· Աշխարհագրական տեղեկատվական համակարգը (GIS)
· Էլեկտրական լիցքավորմամբ հանրային տրանսպորտի կառավարումը
· Տվյալ ոլորտներում իրավական և քաղաքականության փաստաթղթերի մշակումը
· Աղբահանության կառավարման պլանավորումը
· Աղբի վերամշակման արտադրամասի շահագործումը և կառավարումը։
Փորձի փոխանակման մաս է կազմում «Քաղաքը՝ քաղաքին․ համատեղ ջանքեր՝ ուղղված քաղաքային կայուն համակառավարմանը» թեմայով տարածաշրջանային համաժողովի կազմակերպումը։
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct