«Պետք է պայքարենք, որպեսզի համայնքների ձայնը լսված լինի և՛ ազգային մակարդակով, և՛ ԵՄ մակարդակով». CEMR նախագահ

«Պետք է պայքարենք, որպեսզի համայնքների ձայնը լսված լինի և՛ ազգային մակարդակով, և՛ ԵՄ մակարդակով». CEMR նախագահ

18.10.2021

Եվրոպական մունիցիպալիտետների և ռեգիոնների խորհրդի (CEMR) նախագահ Ստեֆանո Բոնաչինին հարցազրույցներից մեկում անդրադարձել է այն հարցին, թե տեղական և ռեգիոնալ իշխանություններն ինչ քայլեր են ձեռնարկում դիմակայելու COVID-19-ի հարուցած նոր մարտահրավերներին, կլիմայի փոփոխություններին և տարածքային անհավասարություններին:

Հիշեցնենք՝ Եվրոպական մունիցիպալիտետների և ռեգիոնների խորհուրդը (CEMR) հունվարի 28-ին տոնեց հիմնադրման 70-րդ հոբելյանը: Խոսելով CEMR-ի 70-ամյա գործունեության մասին՝ նա նշել է՝  տեղական ժողովրդավարության և ինքնավարության պաշտպանությունը կարևոր նշանակություն ունի իրենց գործունեության մեջ: Եվրոպական մունիցիպալիտետների և ռեգիոնների խորհրդի գործունեությունն այս ոլորտում իր գագաթնակետին հասավ 1985-ին՝ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի ընդունումով:

Այսօրվա դրությամբ Խարտիան ստորագրել են ԵԽ անդամ 48 պետություններ:

Ստեֆանո Բոնաչինին նշել է, որ տեղական իշխանությունների դերակատարությունը հատկապես ակնառու դարձավ համավարակի օրերին: Նա հայտարարել է. «Համավարակը ցույց տվեց, որ տեղական իշխանություններն անկյունաքարային դերակատարություն ունեն քաղաքացիների հիմնական կարիքներին արձագանքելու և ճգնաժամի ժամանակ համայնքներում համախմբվածություն և անվտանգություն ապահովելու հարցում: Մենք սերտորեն գնահատել ենք ճգնաժամի կործանարար ազդեցությունը տեղական և տարածաշրջանային ֆինանսական հոսքերի վրա և ահազանգել ենք համայնքներում ավելի կայուն ապագայում ներդրումներ կատարելու հնարավորությունների նվազման վերաբերյալ: Մենք պետք է պայքարենք, որպեսզի համայնքների ձայնը լինի լսված և՛ ազգային մակարդակով, և՛ ԵՄ մակարդակով»:

Ստեֆանո Բոնաչինին ցավով նշել է, որ Ռեգիոնների կոմիտեի հետ համատեղ հետազոտությունները ցույց են տվել, որ նկատվում է այն միտումը, որ վերակենդանացման և դիմացկունության ծրագրերի մշակման հարցով բավարար խորհրդակցություններ չեն անցկացվում համայնքների և ռեգիոնների հետ: Ըստ նրա՝ այս հարցում պետք է հաստատակամություն ցուցաբերել համայնքների պատշաճ ներգրավվածությունն ապահովելու համար:

Եվրոպական մունիցիպալիտետների և ռեգիոնների խորհրդի (CEMR) նախագահը նաև կարևորել է ասոցիացիաների դերակատարությունը տեղական ինքնակառավարման ոլորտում: Նա նշել է. «Տեղական և տարածքային իշանությունների ասոցիացիաները լավագույն հարթակն են, որոնք կարող են քաղաքացիների և ԵՄ-ի հաստատությունների միջև կապող օղակ դառնալ»: Ամփոփելով խոսքը Ստեֆանո Բոնաչիննին նշել է. «Համավարակի պատճառով առաջացած ճգնաժամը ցույց տվեց, որ միայն կառավարություն-համայնքներ համատեղ գործունեությունը կարող է նպաստել բնակիչների բարեկեցությանը»:

 
 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար

15:00

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

14:34

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

12:55

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2025 թվականին կնշվի հունիսի 10-12-ը
Ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2025 թվականին կնշվի հունիսի 10-12-ը

16:44

22 04 2025

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (ԵՄ ԿԷՇ, EU...