Միության նախագահ Էմին Երիցյանը ԵԽ Կոնգրեսի պատվիրակության կազմում դիտորդական առաքելություն է իրականացրել Վրաստանի ՏԻՄ ընտրություններին
04.10.2021
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքայի իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) պատվիրակությունը Վրաստանի իշխանությունների հրավերով հոկտեմբերի 2-ին Վրաստանի ՏԻՄ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացրել երկրի 64 համայնքներում:
Պատվիրակության կազմում է Հայաստանի համայնքների միության նախագահ, Կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը: Պատվիրակության ղեկավարն է ԵԺԿ քաղաքական խմբի ներկայացուցիչ Դեյվիդ Էրայը: Դիտորդական առաքելության պատվիրակության կազմում են Կոնգեսի 18 դիտորդներ 15 երկրներից:
Հոկտեմբերի 30-ին դիտորդական առաքելության անդամները հանդիպումներ են ունեցել Թբիլիսիում, հոկտեմբերի 1-ին՝ դիվանագիտական կորպուսի, տեղական և միջազգային ՀԿ-ների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Կոնգրեսի պատվիրակությունը հանդիպել է նաև Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի, արդարադատության նախարարի տեղակալ Տորնիկե Չեիշվիլիի հետ:
Կոնգրեսի դիտորդական առաքելության ներկայացուցիչները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության և Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ համատեղ մասնակցել են ճեպազրույցի:
ՏԻՄ ընտրությունների օրը Կոնգրեսի դիտորդական առաքելության ներկայացուցիչները ինը խմբով երկրի տարբեր համայնքներում հետևել են Վրաստանի ՏԻՄ ընտրություններին:
15:36
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
15:00
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
14:34
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
12:55
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
20:27
02 06 2025
Մայիսի 29-30-ին Երևանում անցկացվեց «Շահառուների ներգրավման ոլորտում համայնքների...
16:44
22 04 2025
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (ԵՄ ԿԷՇ, EU...
22
Nov
26
Oct
25
Oct