«Պետք է օգտագործենք քաղաքային դիվանագիտությունը՝ ամրապնդելու համայնքների ժողովրդավարական ճկունությունը». ԵԽ Կոնգրեսի խոսնակ

«Պետք է օգտագործենք քաղաքային դիվանագիտությունը՝ ամրապնդելու համայնքների ժողովրդավարական ճկունությունը». ԵԽ Կոնգրեսի խոսնակ

24.01.2023

«Քաղաքային դիվանագիտությունը կարևոր գործիք է քաղաքի իշխանությունն օգտագործելու համար՝ իրադարձությունների ընթացքի վրա ազդելու և այսօրվա ճգնաժամերին արձագանքելու համար»,- հայտարարել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) հասարակական էթիկայի գծով խոսնակ Վլադիմիր Պրեբիլիչը՝ B40 Բալկանյան քաղաքների ցանցի՝ Աթենքում հունվարի 24-ին կայացած գագաթնաժողովի փակման արարողության ժամանակ։ 

Գագաթնաժողովին մասնակցել են ավելի քան 69 համայնքների ղեկավարներ 10 երկրներից։ Նրանց նպատակն է սահմանել ընդհանուր ընթացակարգեր բալկաններում կայունության և խաղաղության հաստատման համար։

ԵԽ Կոնգրեսի խոսնակն այս առումով կարևորել է երկրներում ավելի ուժեղ բազմաստիճան կառավարումը՝ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքներին համաձայն։ Նա ներկայացրել է Կոնգրեսի աշխատանքը, մասնավորապես՝ 2008 թվականին ընդունված բանաձևը և առաջարկությունը քաղաքային դիվանագիտության գործունեության վերաբերյալ, որոնք կոչ են անում և՛ տեղական իշխանություններին, և՛ ազգային կառավարություններին օգտագործել քաղաքային դիվանագիտությունը՝ աջակցելու երկխոսությանը և հակամարտությունների կարգավորմանը:

Կոնգրեսի խոսնակը նաև մատնանշել է, որ տեղական և տարածաշրջանային իշխանությունները դարձել են քաղաքական ուժ, որի հետ պետք է հաշվի նստել՝ որպես իրենց համայնքների զարգացման լիարժեք քաղաքական խաղացողներ: Նա նշել է․ «Մարտահրավերները, որոնց բախվում են Եվրոպան և աշխարհը, բնույթով գնալով ավելի ընդլայնված են դառնում, պահանջում են ավելի լայն լուծումներ և, հետևաբար, սերտ փոխգործակցություն կառավարության բոլոր մակարդակների միջև»։

Այս առիթով նա հիշեցրել է, որ Կոնգրեսը սկսել է մտածել քաղաքային կառավարման սկզբունքները հարմարեցնելու ուղիների շուրջ՝ ի պատասխան քաղաքային կյանքի կարիքներին այսօրվա վերափոխումների դարաշրջանում՝ Կոնգրեսի Եվրոպական քաղաքային խարտիայի ընթացիկ վերանայմամբ:

Վլադիմիր Պրեբիլիչը, փաստելով, որ բազմաթիվ մարտահրավերների պայմաններում հասարակությունը ստիպված է ձևավորել ավելի ուժեղ ճկունություն, ճգնաժամերը կանխելու, դիմակայելու և հարմարվելու կարողություն, ինչպես նաև արագ հետ վերադառնալու կարողություն, համոզմունք է հայտնել․ «Մենք համոզված ենք, որ ճկուն քաղաքներն ու շրջանները աշխարհում խաղաղ, ապահով և համահունչ ապագա կառուցելու կարևորագույն մասն են կազմում»։

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...