Այս պահին համայնքին ավելի անհրաժեշտ է ախտահանող նյութերի և վաակումային բժշկական համազգեստների տեսքով օգնությունը. Դիանա Գասպարյան

Այս պահին համայնքին ավելի անհրաժեշտ է ախտահանող նյութերի և վաակումային բժշկական համազգեստների տեսքով օգնությունը. Դիանա Գասպարյան

25.03.2020

Հայաստանի համայնքների միության նոր նախաձեռնության շրջանակներում «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո ներկայացնում ենք տեղեկություններ Էջմիածին քաղաքում կորոնավիրուսի կանխարգելման համար իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Զրուցեցինք Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի հետ:

-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը Էջմիածին քաղաքում:

-Ի տարբերություն առաջին օրերի, այս պահին քաղաքը ոչ թե խուճապի մեջ է, այլ խնդրին մոտենում է գիտակցված եւ պատասխանատու: Ստեղծված իրավիճակում, հատկապես մեր քաղաքում, շատ կարեւոր է յուրաքանչյուր անհատի լուրջ եւ պատասխանատու մոտեցումը՝ վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով: Եվ այն, ինչ ունենք մենք այսօր՝ ողջունելի է. քաղաքացիները պահպանում են արտակարգ դրության կանոնները՝ հետեւելով հորդորներին:

-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար:

-Էջմիածնի քաղաքապետարանի կողմից իրականացվում են համալիր միջոցառումներ՝ ամենօրյա կտրվածքով: Դրանք են՝ փողոցների ու մայթերի ախտահանում քլորաջրով եւ ախտահանիչ նյութերով, հանրային տարածքների, կանգառների, քաղաքում տեղադրված նստարանների, բազմաբնակարան շենքերի մուտքերի ախտահանում, ախտահանիչ հեղուկների տրամադրում տնտեսվարողներին՝ իրենց սպասարկման տարածքները պարբերաբար ախտահանելու համար:

Քաղաքապետարանն ամենօրյա, իսկ այս օրերին նաեւ Ոստիկանության հետ համատեղ լրացուցիչ հատուկ հերթապահություն է սահմանել բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու ուղղությամբ: Բացի այդ, պայմանավորվածություն ենք ձեռք բերել հանրային սննդի կետերի, սրճարանների եւ հանդիսությունների սրահների հետ` լայնամասշտաբ միջոցառումները չեղարկելու ուղղությամբ:

Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում քաղաքապետարանում ձեւավորվել ենք համայնքային աշխատանքային խումբ՝ արագ արձագանքման համար, որը զբաղվում է քաղաքացիների կողմից ստեղծված իրավիճակից բխող հարցերի ու բարձրացված խնդիրների արագ արձագանքմամբ եւ վերջիններիս օպերատիվ լուծումներ տալու հարցերով: Այս աշխատանքը կազմակերպվում է թե´թեժ գծի միջոցով, թե´ առցանց հարթակում:

-Ի՞նչ ռեժիմով է աշխատում համայնքապետարանը արտակարգ դրության պայմաններում:

-Քաղաքապետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով: Վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված՝ քաղաքի բնակչության առողջության պահպանման եւ հնարավոր բարդություններից խուսափելու համար քաղաքապետարանի աշխատակիցների մի մասի դեպքում հեռավար աշխատանքի անցնելու որոշում ենք կայացրել: Սա հատկապես վերաբերում է 60 եւ ավելի տարիք եւ/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձնաց աշխատանքի կազմակերպմանը։ Սրանով, ըստ էության, մենք նաեւ մեր աշխատակիցների շփման շրջանակն ենք փոքրացրել:
  Դե իսկ «Բնակարանային կոմունալ վարչության» եւ «Բարեկարգում» տնօրինության աշխատակիցներին, ովքեր այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված եւ ամենօրյա կտրվածքով իրականացնում կանխարգելիչ միջոցառումներ, ապահովվել ենք պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ պաշտպանիչ արտահագուստով:

 -Ի՞նչ է արվում համայնքի երեխաների՝ առցանց ուսուցումն ապահովելու համար:

 -Քաղաքապետարանի ենթակայության տակ են միայն նախադպրոցական եւ արտադրպոցական հաստատությունները, որտեղ այս ընթացքում դասերը եւս դադարեցված են: Արտադպրոցական կրթական ծրագրերը լրացնելու նպատակով արտակարգ դրությունից հետո կկազմակերպվեն լրացուցիչ պարապմունքներ:

Սակայն, օրինակ Մշակույթի պալատում, երգի եւ պարի սաներին առաջարկվել է այս ընթացքն օգտագործել եւ բեմադրել մոնոներկայացումներ, ներկայացնել երաժշտական նոր համարներ, տեսաձայնագրել դրանք եւ ուղարկել իրենց խմբերի ղեկավարներին: Հետագայում ստացված համարները կտեղադրենք նաեւ մեր պաշտոնական սոցիալական հարթակներում:

Իսկ դպրոցները, որոնք Էջմիածնում գործում են մարզպետարանի եւ նախարարության ենթակայությամբ, հետեւում են պարետի եւ ԿԳՄՍ նախարարության ցուցումներին:

-Համայնքում գործո՞ւմ է արդյոք թեժ գիծ, որով համայնքի բնակիչները կարող են կորոնավիրուսին և առողջական խնդիրներին առնչվող՝ իրենց հուզող հարցերի մասին տեղեկատվություն ստանալ:

-Կանխարգելիչ միջոցառումների շարքում արդեն իսկ նշեցի, որ քաղաքապետարանը ձեւավորել է արագ արձագանքման խումբ եւ տրամադրել է թեժ գծի 2 հեռախոսահամար, որից մեկը գործում է շուրջօրյա: Գիծը սպասարկող խումբը ուղիղ կապ է պահում համապատասխան առողջապահական եւ ուժային կառույցների հետ, ինչպես նաեւ տրամադրում է համապատասխան տեղեկատվություն՝ հակահամաճարակային միջոցառումներին վերաբերելի խնդիրների մասով:

-Համայնքն այս պահին հատկապես ո՞ր հարցում օգնության կարիք ունի:

-Իհարկե գնահատելի է ցանկացած օգնություն, սակայն այս պահին ավելի արդիական ու անհրաժեշտ կարող է լինել ախտահանող նյութերի և վաակումային բժշկական համազգեստների տեսքով օգնության տրամադրումը:

-Ձեր գնահատմամբ՝ համայնքներն այսօր պատրա՞ստ են դիմակայելու կորոնավիրուսին:

-Համայնքները տարբեր են՝ թե՛ իրենց հագեցվածությամբ, թե՛ ֆինանսական միջոցներով, հետևաբար դժվար է միասնական գնահատական տալ բոլոր համայնքներին: Որպես Էջմիածին համայնքի ղեկավար՝ կարող եմ ասել, որ մենք արագ ու օպերատիվ արձագանքել ենք իրավիճակին և մոբիլիզացրել ենք բոլոր ուժերը՝ վարակի տարածումը կանխելու և մեր համաքաղաքացիների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Իսկ գնահատականը պետք է տան մեր բնակիչները:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտնի են «Կանաչ և կայուն զարգացում» լուսանկարչական (սելֆիների) մրցույթի հաղթողները
Հայտնի են «Կանաչ և կայուն զարգացում» լուսանկարչական (սելֆիների) մրցույթի հաղթողները

14:45

03 07 2020

Հայտնի են «Կանաչ և կայուն զարգացում» լուսանկարչական (սելֆիների) մրցույթի հաղթողները:...

Վենետիկի հանձնաժողովի իրավական կարծիքը՝ Թուրքիայում համայնքի ղեկավարի ընտրված թեկնածուների՝ առանց դատարանի որոշման մանդատների կասեցման առիթով
Վենետիկի հանձնաժողովի իրավական կարծիքը՝ Թուրքիայում համայնքի ղեկավարի ընտրված թեկնածուների՝ առանց դատարանի որոշման մանդատների կասեցման առիթով

11:40

30 06 2020

Վենետիկի հանձաժողովն իրավական կարծիք է ընդունել Թուրքիայում համայնքի ղեկավարի ընտրված...

Տեղական ինքնակառավարման համակարգում հանրային էթիկայի և քաղաքական բարեվարքության համայնքի խմբերն իրականացրել են հանդիպումներ
Տեղական ինքնակառավարման համակարգում հանրային էթիկայի և քաղաքական բարեվարքության համայնքի խմբերն իրականացրել են հանդիպումներ

09:35

26 06 2020

Հունիսի 16-23-ն ընկած ժամանակահատվածում տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքական...

Հայաստանի տասնյակ համայնքներ միացել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան. ավանդաբար անցկացվող էներգիայի օրերը մեկնարկեցին
Հայաստանի տասնյակ համայնքներ միացել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան. ավանդաբար անցկացվող էներգիայի օրերը մեկնարկեցին

21:44

22 06 2020

Հունիսի 22-ին մեկնարկեց ավանդական դարձած ԵՄ Կայուն Էներգիայի շաբաթը: Հայաստանի համայնքներում...

 Ուղերձ համայնքների ղեկավարներին ու ավագանու անդամներին
Ուղերձ համայնքների ղեկավարներին ու ավագանու անդամներին

10:49

19 06 2020

Հարգելի′ գործընկերներ, Երեկ՝ հունիսի 18-ին, ՀՀ Ազգային ժողովն ընդունեց տեղական...