
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանը: Սա նշանակալի իրադարձություն է եվրոպական տեղական ինքնակառավարման համակարգի համար, որին Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի իր նորացված պատվիրակությամբ։ Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանը: Սա նշանակալի իրադարձություն է եվրոպական տեղական ինքնակառավարման համակարգի համար, որին Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի իր նորացված պատվիրակությամբ։ Այս նստաշրջանով մեկնարկում է ազգային պատվիրակությունների նոր՝ հնգամյա մանդատը: Հայաստանի նորացված պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են համայնքների ներկայացուցիչներ, հնարավորություն կունենա մասնակցելու Կոնգրեսի նոր ղեկավարության ընտրություններին և ներկայացնելու Հայաստանի շահերը եվրոպական այս կարևորագույն հարթակում: Օրակարգի հիմնական շեշտադրումները 50-րդ նստաշրջանի քննարկումների կիզակետում են լինելու ժամանակակից ժողովրդավարության առջև ծառացած լուրջ մարտահրավերները. Տեղական ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ. Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Ուկրաինայի վերականգնմանը և տեղական իշխանությունների դերին պատերազմի հետևանքների հաղթահարման գործում: Անվտանգություն և պաշտպանվածություն. Օրակարգում է ընտրված պաշտոնյաների նկատմամբ բռնության դեպքերի աճի և դրանց դեմ պայքարի հարցը: Տարածաշրջանային զարգացումներ. Կքննարկվի Վրաստանում տեղական ժողովրդավարության վիճակը, ինչպես նաև տեղական ընտրությունների դիտորդական առաքելությունների արդյունքները մի շարք եվրոպական երկրներում: Նոր տեխնոլոգիաներ և սոցիալական իրավունքներ. Արհեստական բանականության ազդեցությունը տեղական կառավարման վրա և սոցիալական իրավունքների հասանելիության ապահովումը ճնշումների պայմաններում: Բարձրաստիճան քննարկումներ Նստաշրջանին ելույթներով հանդես կգան ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գյոմարը և եվրոպական երկրների կառավարությունների ու խոշոր քաղաքների ներկայացուցիչներ: Հայաստանի համայնքների միությունը, որպես հայկական պատվիրակության գործունեության համակարգող, ակտիվորեն կհետևի նստաշրջանի աշխատանքներին և պարբերաբար կթարմացնի տեղեկատվությունը մեր պատվիրակների գործունեության և ընդունված որոշումների վերաբերյալ:
03 02 2020
Փետրվարի 3-ին Փարիզում անցկացվում է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Բյուրոյի նիստը:
15 01 2020
Հունվարի 11-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհրդի նիստը:
16 12 2019
Դեկտեմբերի 3-ին Գավառում տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունը և հարմարվողականության գործողությունները․ Գավառի...
10 12 2019
Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը: Նիստին մասնակցեցին Կոալիցիայի Կառավարման...
30 11 2019
Էներգաարդյունավետությանն ուղղված շինաշխատանքներ Սպիտակի 33 և Վայքի 12 բազմաբնակարան շենքերում, որոնց արդյունքում տարեկան կապահովվի մոտ 1821...
22 11 2019
Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության վարչության նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին շրջանառության մեջ գտնվող տեղական...
20 11 2019
Նոյեմբերի 20-ին Հայաստանի համայնքների միություն այցելեց Ուկրաինայի Գերագույն ռադայի պետական իշխանության կազմակերպման, տեղական...
19 11 2019
Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) հրավիրում է երիտասարդներին՝ որպես երիտասարդ պատվիրակ մասնակցելու ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի...
12 11 2019
Նոյեմբերի 12-ին Հայաստանի համայնքների միությունում հյուրընկալվեց Ֆրանսիայի Կլամար քաղաքի տարածքային զարգացման առաքելության պատասխանատու Ան...
22
Nov
26
Oct
25
Oct