
Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացուցիչները՝ Հայաստանի համայնքների միությունում
20.11.2019
Նոյեմբերի 20-ին Հայաստանի համայնքների միություն այցելեց Ուկրաինայի Գերագույն ռադայի պետական իշխանության կազմակերպման, տեղական ինքնակառավարման, տարածքային զարգացման եւ քաղաքաշինության հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Անժելա Մալյուգայի գլխավորած պատվիրակությունը:
Ուկրաինայից ժամանած հյուրերը ներկայացրին, թե իրենց երկրում ինչ փուլում են ապակենտրոնացման գործընթացները, ինչ խնդիրներ կան տեղական ինքնակառավարման ոլորտում: Այնուհետև Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանին խնդրեցին ներկայացնել, թե Հայաստանում ինչ փուլում են ապակենտրոնացման գործընթացները, Միությունն ինչ դերակատարություն ունի տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող գործընթացներում և արդյոք որոշումների կայացման հարցում Միության ձայնը լսելի է:
Էմին Երիցյանը ներկայացրեց, թե Հայաստանում ինչ օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել, տեղական ինքնակառավարման ոլորտում ինչ քաղաքականություն է տարվում: Հյուրերին հետաքրքրեց՝ արդյոք ՀՀ օրենսդրությամբ սահմանվա՞ծ են բավարար երաշխիքներ ապակենտրոնացման համար: Քննարկվեց նաև համայնքների՝ կենտրոնական իշխանություններից անկախության, նրանց ֆինանսավորման և լիազորությունների բաշխմանն առնչվող հարցեր:
Ուկրաինացի գործընկերներին հետաքրքրում էր՝ որքանո՞վ է արդյունավետ խոշորացման, համայնքների միավորման գործընթացը և արդյոք համայնքները միավորելիս հաշվի առնվո՞ւմ են դրանց աշխարհագրական դիրքն ու առանձնահատկությունները: Քննարկվեցին տեղական ինքնակառավարմանն առնչվող բազմաթիվ այլ հարցեր։
Ուկրաինացի հյուրերը կարևորեցին փորձի փոխանակման անհրաժեշտոթյունը և հայկական կողմին հրավիրեցին Ուկրաինա փոխայցերի:

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...
22
Nov
26
Oct
25
Oct