
Փարիզում անցկացվում է ԵԽ Կոնգրեսի Բյուրոյի նիստը
03.02.2020
Փետրվարի 3-ին Փարիզում անցկացվում է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Բյուրոյի նիստը:
Նիստի ընթացքում Բյուրոյի անդամները կուսումնասիրեն Եվրոպայում տեղական և տարածաշրջանային ժողովրդավարության իրավիճակը, մասնավորապես Ուկրաինայում ու Բոսնիա և Հերցեգովինայում: Բյուրոյի անդամները կքննարկեն նաև Ստրասբուրգում կայանալիք ԵԽ Կոնգրեսի 38-րդ նստաշրջանի օրակարգի նախագիծը: Նշենք, որ ԵԽ Կոնգրեսի գարնանային նստաշրջանը կանցկացվի մարտի 17-19-ը Ստրասբուրգում: Նստաշրջանը կանցկացվի «Տեղական և տարածքային իշխանությունները՝ առանցքային դերակատարներ կայուն զարգացման նպատակների իրականացման հարցում» խորագրով:
Այնուհետև Բյուրոյի անդամները կուսումնասիրեն Կոնգրեսի գլխավոր քարտուղարի հաջորդ ընտրության թեկնածությունները: Կոնգրեսի գլխավոր քարտուղարի ընտրությունը տեղի կունենա գարնանային նստաշրջանի ընթացքում՝ մարտի 17-ին:
Բյուրոյի նիստի ընթացքում կքննարկվեն նաև Կոնգրեսի առաջնահերթությունները 2021-2025 թթ. ժամանակահատվածի համար: Կներկայացվեն առաջարկներ «Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթվա գործընկեր» խորագրով մրցանակաբաշխության հետ կապված:

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...
22
Nov
26
Oct
25
Oct