Էներգաարդյունավետության լայնածավալ միջոցառումներ՝ Սպիտակում և Վայքում. ՎԱԷՀՔ ծրագրի ամփոփում

Էներգաարդյունավետության լայնածավալ միջոցառումներ՝ Սպիտակում և Վայքում. ՎԱԷՀՔ ծրագրի ամփոփում

30.11.2019

Էներգաարդյունավետությանն ուղղված շինաշխատանքներ Սպիտակի 33 և Վայքի 12 բազմաբնակարան շենքերում, որոնց արդյունքում տարեկան կապահովվի մոտ 1821 ՄՎտժ էներգախնայողություն՝ հանգեցնելով ածխաթթու գազի (Co2) արտանետման նվազեցմանը՝ մոտ 479 տոննայով: Սպիտակի նշված շենքերից 5-ում կատարվել են ամբողջական ջերմամեկուսացման միջոցառումներ, որոնց արդյունքում կգրանցվի տարեկան ավելի քան 65 տոկոս էներգախնայողություն:

Եվրոպական միության Քաղաքապետերի դաշնագիր ցուցադրական նախագծեր ծրագրի շրջանակներում իրականացվող «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագիրն ամփոփում է կատարված աշխատանքները: Այս և այլ աշխատանքներ են կատարվել ծրագրի շրջանակներում: ՎԱԷՀՔ ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Վայքի ու Սպիտակի քաղաքապետարանների համաֆինանսավորմամբ: Այն նպատակ ունի աջակցել նշված քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ՝ բազմաբնակարան և հանրային շենքերում իրականացնելով էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև կիրառելով վերականգնվող էներգիայի աղբյուրներ՝ համաձայն Քաղաքապետերի դաշնագրի ներքո նախանշված իրենց Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների պլանների:

Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Ներկայացվեց ՎԱԷՀՔ ծրագրի արդյունքները, ձեռքբերումներն ու մարտահրավերները: Ներկայացվեց ծրագրի արդյունքներն ամփոփող տեսանյութ: Այնուհետև տեղի ունեցավ ծրագրի գործընկերներին  շնորհակալագրերի հանձնման արարողություն: Շնորհակալագիր հանձնվեց նաև Հայաստանի համայնքների միությանը: Նշենք, որ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» (CoM East) ծրագրի ազգային աջակից կառույցներից մեկը Հայաստանի համայնքների միությունն է:

Ամփոփիչ միջոցառմանը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինը նշեց. «Էներգետիկան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ոլորտներից մեկն է, որն ուժի մեջ է մտել: ԵՄ-ն ողջունում է էներգաարդյունավետության առաջնահերթությունը, հատկապես՝ բազմաբնակարան շենքերում: ՎԱԷՀՔ ծրագիրը լավագույն փորձն է ստեղծել. 45 շենք վերանորոգվել է, Սպիտակի լրացուցիչ շենքերի մուտքի դռների փոխումն ընթացքի մեջ է, տեղադրվել են ֆոտովոլտայիկ համակարգեր՝ ապահովելով էներգիա հանրային շենքերի համար, էներգախնայողությունը յուրաքանչյուր շենքում կկազմի 15-30 տոկոս: 1160  անձ Սպիտակում և 2640-ը Վայքում օգտվել են այս ծրագրից»:

ՎԱԷՀՔ ծրագրի ղեկավար Սերգեյ Արզումանյանի կարծիքով՝ ծրագրի թիրախային շենքերում իրականացված աշխատանքները շատ կարևոր են բնակարաններում հարմարավետության աստիճանի բարձրացման և սեփականատերերի կողմից գումարի խնայման տեսանկյունից:

Սպիտակում տեղադրվել է մեկ արևային ֆոտովոլտայիկ կայան: Սպիտակի լրացուցիչ 32 բազմաբնակարան շենքերի մուտքի դռներն էներգախնայող դռներով փոխարինման արդյունքում տարեկան կապահովվի 21,492 ՄՎտժ էներգախնայողություն, որով CO2 արտանետումը կնվազի 4,648 տոննայով:

Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը պատմեց, թե ինչպես են միացել ծրագրին: Նա նշեց. «2014 թվականին Սպիտակը միացավ Քաղաքապետերի դաշնագրին: Հենց ստորագրվեց Դաշնագիրն, Հայաստանի համայնքների միությունից տեղեկացրին, որ նման ծրագիր կա: Անմիջապես դիմեցինք Հաբիթաթ Արմենիա հիմնադրամին: Պայմանավորվեցինք, որ կարելի է նման էներգախնայողության աշխատանքներ իրականացնել: ԵՄ-ն համաձայնեց ֆինանսավորել այդ ծրագիրը, մենք էլ համաձայնեցինք, որ ֆինանսավորման 20 տոկոսը կհատկացնի համայնքը: Բարդ էր, քանի որ Սպիտակ համայնքի համար դա կազմում էր 100 միլիոն դրամ, այն դեպքում, երբ Սպիտակի բյուջեն 300 միլիոն դրամ է»:

Վայքում տեղադրվել է 4 արևային ֆոտովոլտայիկ համակարգ: Վայքի մշակույթի տան գրադարանի երեք սենյակներում կատարվել է արտաքին պատերի, առաստաղի և հատակի ջերմամեկուսացում և դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով ու պատուհաններով, էներգախնայող էլեկտրական տքացուցիչներով կահավորում: Այստեղ տարեկան էներգախնայողությունը կկազմի 45,920 ՄՎտժ, որի արդյունքում CO2 արտանետումը կնվազի 20.388 տոննայով:

Վայքի համայնքապետարանի էներգետիկ հարցերով ղեկավար Գագիկ Մուշկամբարյանը հայտնեց, որ իրենց քաղաքում բազմաբնակարան շենքերը կառուցվել էին հիմնականում 30-40 տարի առաջ, և մինչև ծրագրի սկիզբը գրեթե չէին վերանորոգվել, ընդհանուր օգտագործման տարածքներն անբարեկարգ վիճակում էին գտնվում, ուստի ծրագրի իրականացումը ճիշտ ժամանակին էր:

Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը վստահեցրեց՝ նաև այս ցուցադրական ծրագրի շնորհիվ էր, որ Քաղաքապետերի դաշնագիր ծրագիրը կարողացավ մեծ առաջընթաց գրանցել: Նա հայտարարեց. «2014-ին ընդամենը մի քանի համայնք էր միացել Դաշնագրին: Մենք ըստ էության համայնքներին շահագրգռելու առարկայական բան չունեինք: Բայց այն հանգամանքը, որ Եվրոպական հանձնաժողովը սկսեց տրամադրել ֆինանսական միջոցներ համայնքներին, որ իրենք ոչ միայն իրենց միջոցառումներն ու ռազմավարությունները մշակեն, այլև իրականացնեն ծրագրեր, դա առաջացրեց համայնքների հետաքրքրությունը Դաշնագրի նկատմամբ: Սպիտակն ու Վայքը ցանկացան միանալ ցուցադրական ծրագրին, և դա շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց, ու Դաշնագրին միացած հայաստանյան համայնքների թիվը կտրուկ ավելացավ»:

Այնուհետև Արտեմ Խարազյանը ներկայացրեց Քաղաքապետերի դաշնագրի կարգավիճակն ու նաև Քաղաքապետերի դաշնագիր ցուցադրական նախագծեր ծրագիրը:

Լուսանկարը՝ ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...

ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)
ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)

16:11

24 10 2023

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը
Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը

23:47

22 10 2023

Ստրասբուրգում հոկտեմբերի 24-26-ին կանցկացվի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային...