«ՏԻՄ-երի ձայնը պետք է լսելի լինի». ԵԽ Կոնգրեսի գլխավոր քարտուղարը Երևանում է

«ՏԻՄ-երի ձայնը պետք է լսելի լինի». ԵԽ Կոնգրեսի գլխավոր քարտուղարը Երևանում է

12.09.2018

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերը Հայաստանում է: Սեպտեմբերի 12-ին Երևանում անցկացվեց Տեղական և կենտրոնական իշխանությունների միջև խորհրդակցական մեխանիզմների վերաբերյալ աշխատաժողով:

Աշխատաժողովի ընթացքում Կոնգրեսի գլխավոր քարտուղարը հայտարարեց. «Այսօր՝ մասնակցային ժողովրդավարության  համատեքստում, կառավարման տարբեր մակարդակների միջև երկխոսությունը և խորհրդակցությունները ցանկացած ժողովրդավարական հասարակության համար կարևոր նախապայման է: Քանի որ Հայաստանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման ամրապնդման ճանապարհին է, կանոնավոր խորհրդակցությունների արդյունավետ շրջանակի ստեղծումը դառնում է առաջնահերթ խնդիրներից մեկը»:

Անդրեաս Կիֆերը հայտարարեց՝ Կոնգրեսը գնահատում է Հայաստանի կառավարության՝ երկրում ապակենտրոնացված կառավարման ստեղծման հանձնառություն:

Պարոն Կիֆերը տեղեկացրեց՝ Կոնգրեսը նախապատրաստվում է 2019-ին՝ հաջորդ մոնիթորինգային առաքելության ընթացքում, գնահատել 2014-ի հանձնարարականներից հետո երկրում արձանագրված  առաջընթացը. «Կանոնավոր և համակարգված խորհրդակցությունների շրջանակի ստեղծումը հանձնարարականի և Ճանապարհային քարտեզի իրականացման հիմնական ձեռքբերումներից մեկը կարող է լինել»:

Անդրեաս Կիֆերը տեղեկացրեց ՝ Կոնգրեսը պատրաստվում է այս տարվա նոյեմբերին ընդունել ՏԻՄ-երի հետ կապված ուղեցույցներ՝ խորհրդակցությունների շրջանակ, որը կտարածվի բոլոր 47 անդամ պետություններում: Անդրեաս Կիֆերը շեշտեց. «ՏԻՄ-երի ձայնը պետք է լսելի լինի»:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը փաստեց՝ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և ասոցիացիաների ներկայացուցիչների միջև կոնսուլտացիաները տեղական ժողովրդավարության զարգացման կարևորագույն ինստիտուցիոնալ մեխանիզմներից մեկն է, որը հնարավորություն է տալիս ազգային մակարդակում որոշումները համադրել տեղական ինքնակառավարման ընդհանուր պատկերացումների և զարգացման տեսլականի հետ. «Սա հետադաձ կապի լավ հնարավորություն է, ինստիտուցիոնալ փորձն օգագործելու լավ առիթ: Այսօր մեր տեղական համակարգում այդ գիտելիքն ու փորձը կա: Այդ գործընթացում մեզ հետ միշտ եղել է ԵԽ-ն, Կոնգրեսի քարտուղարությունն իր գործիքակազմով»:

Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն արձանագրեց՝ տեսնում են տեսանելի զարգացումներ նաև Հայաստանի համայնքների միության աշխատանքներում: Դառնալով տեղական ինքնակառավարմանը՝ Լորետա Վիոյուն փաստեց. «Մարդու իրավունքներ, իրավունքի գերակայությունը. առանց այս սկզբունքների իրականացման հնարավոր չէ իրականացնել տեղական ինքնակառավարում: Այն անջատված չէ ՀՀ-ում ընթացող մյուս գործընթացներից»: Աշխատաժողովին մասնակցում են նաև Լեհաստանի, Սերբիայի, Իսլանդիայի և Վրաստանի տեղական իշխանությունների ասոցիացիաների ներկայացուցիչներ: Բոլորն էլ շեշտեցին նման ասոցիացիաների գործունեության անհրաժեշտությունը տեղական ինքնակառավարման ոլորտի կայացման հարցոմ:

Լեհական քաղաքների ասոցիացիայի գործադիր տնօրեն Անժեյ Պորավսկին նշեց, որ իրենց երկրում օրենքի նախագծերի իննսուն տոկոսը համաձայնեցվում է կոմիտեի հետ:

Իսլանդիայի տեղական իշխանությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Բյորն Բլոնդալը նշեց՝ անհրաժեշտ է ունենալ ուժեղ ասոցիացիա, որը կկարողանա ներկայացնել համայնքի շահերը պետության առջև, քանի որ առանձին համայնքները չեն կարող դա անել:

Սերբիայի Քաղաքների և համայնքների ասոցիացիայի գլխավոր քարտուղարի շահերի պաշտպանության հարցերով տեղակալ Նիկոլա Տարբուկը վստահեցրեց՝ մենք ազգային բյուջեից լրիվ անկախ ենք:

Լատվիայի տեղական և տարածքային իշխանությունների ասոցիացիայի ավագ խորհրդատու Մարիս Պուկիսն էլ հայտնեց, եթե Լատվիայում որևէ նախարարի կաբինետը որևէ գործընթացի վրա է աշխատում, իրենց ներկայացուցիչը ներկա է գտնվում, մասնակցում է նաև նոր օրինագծերի մշակման աշխատանքներին:

Վրաստանի տեղական իշխանությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Թամար Թալիաշվիլին հայտնեց՝ Վրաստանում  ցանկացած որոշում, որ կառավարության կողմից կայացվում է և ունի ուղիղ ազդեցություն տեղական իշխանությունների վրա, քննարկվում է ասոցիացիայի և տեղական իշխանությունների հետ:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն էլ ներկայացրեց ՀՀ-ում իրավիճակը: Նա մտահոգություն հայտնեց. «2009-ից ի վեր համայնքներին շոշափելի լիազորություն կամ ֆինանսական աջակցություն չտրվեց: Մնչդեռ ՀՀ-ում ռեֆորմ չանել, նշանակում է հետնահանջ: Խնդիրը միայն նրանում չէ, որ կառավարությունը ցանկություն չուներ, ընդհակառակը, արժեքների, նպատակների տեսանկյունից գրեթե հարյուր տոկոսով կիսում էին մեր արժեքները: Խնդիրը քաղաքական կամքն է և այն միջավարը, որում տեղի էր ունենում այս ամենը: Կենտրոնական իշխանությունը խորհրդային հին մեթոդներից ցանկություն չուներ հրաժարվելու և ուժեղացնելու համայնքները: Մեզ չհաջողվեց խորհրդային համակարգից հետո ազատվել այդ մտայնությունից»:


NEWS

Meeting with PR Representatives of Various Communities
Meeting with PR Representatives of Various Communities

01:09

22 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Communities Association of Armenia, held an online...

Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău
Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău

23:31

18 05 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme
Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme

12:42

14 05 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development
Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development

15:00

12 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...