Համայնքների ավագանիները կունենան միասնական հարթակ. անցկացվեց Համայնքների ավագանիների 1-ին համաժողովը

Համայնքների ավագանիները կունենան միասնական հարթակ. անցկացվեց Համայնքների ավագանիների 1-ին համաժողովը

15.12.2018

Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի ավագանիների 1-ին համաժողովը: Այն կազմակերպվում է Հայաստանի համայնքների միության կողմից: Համաժողովի նպատակն է ավագանիների համար ձևավորել հարթակ, քանի որ ավագանիները տեղեկատվական աջակցության, միասնական մոտեցումներ մշակելու կարիք ունեն:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն այս առիթով մանրամասնեց. «Մենք փորձում ենք հիմա սկսել մի նախաձեռնություն, որով ավագանիները կսկսեն գործել մեկ միասնական ձայնով»:

Համաժողովի ընթացքում տեղի ունեցան թեմատիկ քննարկումներ ավագանիների ինստիտուտի կայացման, ավագանու դերի մեծացման խնդիրների շրջանակում: Քննարկվեցին հարցեր՝ ինչպիսիք են ավագանու ինստիտուտի զարգացման ճանապարհին ի՞նչ հանգրվանի ենք հասել, որո՞նք են հիմնական խնդիրները, որո՞նք են հեռանկարները։

Մյուս թեմատիկ քննարկման թեման էր «Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների գործունեության անցած տարիների փորձը, ավագանու դերակատարման, ինստիտուցիոնալ փոփոխությունների անհրաժեշտությունն ու հեռանկարները»։

Այս խնդրի վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրին Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Ավագանիների 1-ին համաժողովին մասնակցեցին տարբեր համայնքների ավագանու ներկայացուցիչներ, փորձագետներ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ: Թեմատիկ քննարկումների ընթացքում ակտիվ քննարկումներ ծավալվեցին. ավագանիների ներկայացուցիչները բարձրաձայնեցին իրենց համայնքներում գոյություն ունեցող խնդրահարույց հարցերի մասին:

Համաժողովի ընթացքում ձևավորվեց նաև Ավագանիների մշտական հանձնաժողովի խորհուրդ:

Էմին Երիցյանը հայտարարեց՝ փորձում է արվում սկսել մի նախաձեռնություն, որով ավագանիները կսկսեն գործել մեկ միասնական ձայնով և մանրամասնեց. «Ավագանիների խորհուրդը պետք է ապագայում մշակի ավագանիների մշտական համաժողովի կանոնակարգը»: Անդրադառնալով ոլորտում գոյություն ունեցող խնդիրներին՝ Էմին Երիցյանն ասաց. «Նոր կառավարությունից տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ ենք ակնկալում, և կառավարության ծրագրում, իհարկե, դրանք պետք է արտացոլվեն: Ավագանին այսօր ավելի շատ կրավորական է, ավագանին նախաձեռնող չէ, և առաջին խնդիրը սահմանափակ լիազորություններն են: Երբ համայնքներն ունենան բավականաչափ լիազորությունների ծավալ ու ֆինանսներ, մոտիվացիան ու մրցակցությունը բավական բարձր կլինի, բայց դրանից զատ ավագանին այսօր նաև համայնքի ղեկավարի կցորդն է»:

Համաժողովի ավարտին շրջանառության դրվեց նաև Համայնքների ավագանիների համաժողովի ուղերձը, որը բաց է՝ դրան միանալու համար:


NEWS

Meeting with PR Representatives of Various Communities
Meeting with PR Representatives of Various Communities

01:09

22 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Communities Association of Armenia, held an online...

Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău
Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău

23:31

18 05 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme
Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme

12:42

14 05 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development
Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development

15:00

12 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...