Հայաստանի համայնքների միության վարչության նիստը՝ Ապարանում
09.09.2019
Սեպտեմբերի 6-ին Ապարանի մշակույթի տանը տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության վարչության նիստը:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը բացման խոսքում նշեց. «Ուզում եմ շեշտել, որ արտագնա ձևաչափով Միության վարչության ու խորհրդի նիստերը հնարավորություն է, որ բոլորս ծանոթանանք թե′ մեր գործընկերների գործունեությանը, թե′ համայնքին, համայնքի հաջողություններին»:
Արտագնա նիստերը, ըստ Էմին Երիցյանի, նպաստում են նաև մարդկային, գործնական կապերի զարգացմանը. «Միության դերն է միջհամայնքային հարաբերությունների զարգացումն ու փոխադարձ ճանաչումը:Կարևոր է, որ մեր համայնքները դրական կողմերով, ձեռքբերումներով տեսանելի դառնան մեր հանրությանը»:
Ապարանի քաղաքապետի տեղակալ Արկադի Կարապետյանը և համայնքապետարանի այլ աշխատակիցներ ներկայացրին Ապարան խոշորացված համայնքի գործունեությունը, ծրագրերն ու ձեռքբերումները։
Վարչության նիստի օրակարգում ներառված էին ինչպես իրավական-օրենսդրական հարցեր, այնպես էլ կանոնադրական ու կազմակերպական հարցեր։
Միության վարչության ներկայիս կազմի զիազորություններն ավարտվում են, և Միության Հանրապետական խորհրդի կողմից առաջիկայում կընտրվի նոր վարչությու առաջիկա 2,5 տարվա համար։
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct