Համայնքային համագործակցություն, տեղական մակարդակում տնտեսական զագացում. Կիևում անցկացվեց CORLEAP լիագումար նիստը

Համայնքային համագործակցություն, տեղական մակարդակում տնտեսական զագացում. Կիևում անցկացվեց CORLEAP լիագումար նիստը

02.10.2018

Սեպտեմբերի 24-ին Կիևում անցկացվեց Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) լիագումար նիստը:

CORLEAP լիագումար նիստի ընթացքում համանախագահ ընտրվեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

CORLEAP լիագումար նիստի օրակարգային հարցերից էին համայնքային համագործակցությունը, տեղական մակարդակում տնտեսական զագացումը, երիտասարդ քաղաքացիների ներգրավվածությունը, ԵՄ-ի ֆինանսական աջակցությունը անդամ երկրներին և այլ թեմաներ:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն ու փորձագետ Արտակ Երգենյանը ներկայացրին «Տնտեսական համագործակցությունը և տնտեսական զարգացումը տեղական մակարդակում» զեկույցը:

Եվրոպական միության ռեգիոնների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարկու Մարկուլան, շնորհավորելով Էմին Երիցյանին, նշեց, որ պարոն Երիցյանն արդեն ունի համանախագահության փորձառություն և կարծում է, որ CORLEAP-ի գործունեությունը առաջիկա մեկ տարվա ընթացքում կլինի արդյունավետ: Անդրադառնալով տեղական իշխանությունների լիազորությունների ուժեղացմանն ուղղված ջանքերին՝ Մարկու Մարկուլան վստահեցրեց.  «Եվրամիությունը տեղական մարմիններին տալիս է գործիքներ, որպեսզի ուժեղացնեն իրենց լիազորությունները: Մեզ համար կարևոր է ուժեղացնել տեղական իշխանությունների վարչական լիազորությունը տեղական իշխանությունների ապակենտրոնացման և ինստիտուցիոնալ զարգացման միջոցով»:

Ուկրաինայում ԵՄ պատվիրակության ղեկավար Հյուգ Մինգարելին ուշադրություն հրավիրեց Ուկրաինայում  կատարված ապակենտրոնացման բարեփոխումներին, դրանք համարեց բավականին արդյունավետ ու հայտնեց, որ բավարարված են այդ գործընթացի իրականացմամբ:

Կիեւի քաղաքային խորհրդի նախագահ Վոլոդիմիր Պրոկոպիվը վստահեցրեց՝ փոխանցելով CORLEAP համանախագահությունը Հայաստանին, միևնույն է, շարունակելու են արդյունավետ համագործակցությունը. «Մենք համանախագահությունը փոխանցում ենք Հայաստանին, սակայն մեր ուկրաինացի գործընկերները կշարունակեն արդյունավետ համագործակցությունը: Մենք շարունակում ենք մեր բարեփոխումները տեղական ինքնակառավարման ոլորտում»:

 

CORLEAP լիագումար նիստի շրջանակներում անցկացվեց նաև երիտասարդական աշխատաժողով: Երիտասարդ մասնակիցները բաժանվեցին աշխատանքային խմբերի, որի ընթացքում պատրաստեցին Fake news թեմատիկայով նախագծեր: Քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Troll factory number one խումբը, որի անդամները պարգևատրվեցին ԵՄ Ռեգիոնների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարկկու Մարկուլայի կողմից:

 

 


NEWS

Meeting with PR Representatives of Various Communities
Meeting with PR Representatives of Various Communities

01:09

22 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Communities Association of Armenia, held an online...

Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău
Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău

23:31

18 05 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme
Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme

12:42

14 05 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development
Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development

15:00

12 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...