«Ներհամայնքային ճանապարհների սպասարկման խնդիրները» թեմայով կլոր սեղան- հանդիպում` Գյումրիում

«Ներհամայնքային ճանապարհների սպասարկման խնդիրները» թեմայով կլոր սեղան- հանդիպում` Գյումրիում

30.01.2019

Հունվարի 29-ին Գյումրիում տեղի ունեցավ «Ներհամայնքային ճանապարհների սպասարկման խնդիրները» թեմայով կլոր սեղան- հանդիպում։ Քննարկմանը մասնակցեցին քաղաքացիական հասարակության, տեղական ինքնակառավարման մարմինների  ներկայացուցիչներ։

Կլոր սեղան հանդիպումը տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում: Ծրագիրը մեկնարկել է 2016 թ. դեկտեմբերին: Տևողությունը 34 ամիս է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միություն (ՀՀՄ) ԻԱՄ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով:

«Մասնակցային մոնիթորինգ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի ղեկավար, «Կոմպաս» ՀԿ ներկայացուցիչ Հայկարամ Դրմեյանը ներկայացրեց «Ճանապարհների սպասարկում» զեկույցը։

Նա նշեց, որ հետազոտության նպատակն է ուսումնասիրել ընտրված 6 խոշորացված համայնքներում ներհամայնքային ճանապարհների սպասարկման ոլորտը և գնահատել համայնքների բնակիչների բավարարվածությունը համայնքապետարանների կողմից մատուցվող ներհամայնքային ճանապարհների սպասարկման ծառայությունների որակից։

Ախուրյան համայնքում ուսումնասիրվել է 59 փողոց, արվել 162 հարցում, Աշոցք համայնքում՝ 57 փողոց, 137 հարցում: Հետազոտության արդյունքում հիմնական եզրակացություններից է այն, որ բոլոր խոշորացված համայքների բնակիչները հիմնականում դժգոհ են եղել ներհամայնքային ճանապարհների սպասարկումից: Դժգոհության հիմնական տեղիք են տվել երթևեկելի մասերի ծածկույթի ցածր որակը, ասֆալտի շերտի բացակայությունը և քայքայվածությունը, փողոցների երկայնքով մայթերի բացակայությունը:

Պատշաճ պահպանված չեն եղել վերջին երկու տարիների ընթացքում վերանորոգված փողոցները: Դիտարկված փողոցները հիմնականում չեն ունեցել ջրահեռացման համակարգեր:

Քննարկման ընթացքում կարծիք հնչեց, որ ճանապարհաշինության համար պետք է կոշտացնել ստանդարտների քաղաքականությունը, քանի որ ստանդարտներից դուրս կառուցված ճանապարհները շուտ են շարքից դուրս գալիս, ինչը կրկնակի աշխատանք կատարելու կարիք է ստեղծում: Կարևորվեց նաև համայնքների կարողությունների զարգացման հարցը, տեղական մակարդակում ռազմավարությունների մշակման ժամանակ քաղաքականությունների փոփոխությունների անհրաժեշտությունը, առաջարկ հնչեց ճանապարհաշինության իրականացման հարցը կառուցել մարդկային գործոնի վրա:

Շեշտվեց համայնքների՝ երկար փողերի հետ աշխատելու կարողությունը, անդրադարձ կատարվեց նաև խոշորացման գործընթացից հետո առաջացած խնդիրներին, երբ նոր ծանրաբեռնվածություն ենք ստեղծել համայնքների համար, բայց ֆինանսական ավել միջոցներ չեն հատկացվել:

Կարևորվեց նաև նորարարական մոտեցում դրսևորելը, քանի որ, օրինակ, ճանապարհային նշաններ դնելիս պետք է հաշվի առնել համայնքի բնակլիմայական պայմանները:

Ճանապարհների լավ պահպանման  համար, մասնակիցների խոսքով, պետք է բնակիչների մոտեցումը փոխվի, որպեսզի բարեխճղորեն օգտագործեն ճանապարհները: Սրան հասնելու համար էլ պետք է ՏԻՄ-ը աշխատանքներ տանի, որոշակի նորմատիվներ մշակվեն, կառուցողական երկխոսություն լինի ՏԻՄ-ի և բնակչության միջև, իսկ մոնիթորինգների ժամանակ պետք է նաև տվյալներ հավաքագրվեն այն մասին, թե արդյո՞ք բնակիչները կատարում են իրենց պարտականությունները, հարկային պարտավորությունները:

Կարծիք հնչեց նաև, որ համայնքներում ճանապարհները պետք է կառուցվեն հաշվի առնելով տնտեսական բաղադրիչը. օրինակ, շուկա տանող ճանապարհների կառուցումը, և չառաջնորդվել միայն բնակիչների կարծիքով, քանի որ  յուրաքանչյուրը կցանկանա իր տուն տանող ճանապարհը կառուցված տեսնել։

Քննարկման արդյունքում եղավ այն եզրահանգումը, որ ՏԻՄ-ը պետք է հաշվի առնի ՔՀԿ-ների կողմից արված մոնիթորինգի աշխատանքները, աշխատանք տանի բնակչության հետ ու ներհամայնքային ճանապարհները կառուցելիս օբյեկտիվ առաջնահերթություն տա դրանց:

 

 

 

 

 

 


NEWS

Meeting with PR Representatives of Various Communities
Meeting with PR Representatives of Various Communities

01:09

22 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Communities Association of Armenia, held an online...

Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău
Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău

23:31

18 05 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme
Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme

12:42

14 05 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development
Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development

15:00

12 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...