Հայաստանում  մեկնարկել է «Եվրամիության կայուն էներգետիկայի շաբաթը»

Հայաստանում մեկնարկել է «Եվրամիության կայուն էներգետիկայի շաբաթը»

05.06.2018

 Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում  հունիսի 4-ին մեկնարկել է «Եվրամիության կայուն էներգետիկայի շաբաթը»: 

«Եվրոպական միության նախաձեռնությամբ մի շարք երկրներում, ինչպես և Հայաստանում  անցկացվում են կայուն էներգետիկայի օրեր՝ ուղղված էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի վերաբերյալ լայնամասշտաբ իրազեկմանը։ Դրա շրջանակում Էներգախնայողության աջակցման հիմնադրամը Հայաստանի համայնքների միության հետ համատեղ «Եվրոպական միությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» (EU4ASEP) ծրագրի ներքո իրականացնում է մի շարք միջոցառումներ ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ Ապարան և Արթիկ քաղաքներում: Այդ միջոցառումների նպատակն է՝ բարձրացնել հանրային իրազեկման մակարդակն ու կայուն էներգետիկայի ոլորտում ունեցած հաջողված փորձը կիրառել նաև այլ համայնքներում։ «Եվրամիության  կայուն էներգետիկայի օրերին» ակտիվ մասնակցություն ունեցան Ապարան համայնքի դպրոցականները, ովքեր  միջոցառման շրջանակներում մրցեցեին էներգախնայողության վերաբերյալ գիտելիքներով ու արժանացան մրցանակաների:

«Կայուն էներգետիկայի շաբաթվա» շրջանականերում Ապարանում բացվեց   նաև «ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգիայի» բացօթյա ցուցահանդես՝ նվիրված էներգաարդյունավետության և  վերականգնվող էներգետիկայի տեխնոլոգիաներին: Ոլորտի ավելի քան մեկ տասնյակ ընկերություններ ներկայացրեցին հայաստանյան շուկայում առկա կայուն էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտի արտադրանքն ու ծառայությունները: Ցուցահանդեսի անցկացման վայրը պատահական չէր ընտրված. Ապարան քաղաքում նախատեսվում է կառուցել առաջին արևային ֆոտովոլտային կայանը: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ֆինանսավորման հատուկ մեխանիզմ:

-Այսօրվա ցուցահանդեսում ներկայացված են արևային պանելներ, արևային ջրատաքացուցիչներ, մի խոսքով՝ տեխնոլոգիաներ և ծառայություններ՝ արտադրող և տեղադրող ընկերություններից,- միջոցառման բացմանն ասաց «Եվրոպական միությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի ծրագրի ղեկավար Թամարա Բաբայանը:

-Սա յուրահատուկ հնարավորություն է մեկտեղ տեսնել տարբեր ընկերություններ, ունենալ տեղեկատվություն և ընտրության հնարավորություն:  Միևնույն ժամանակ, մասնակից ընկերությունները  հնարավորություն ունեն իրենց առաջարկների և ապրանքների մասին  մրցակից պայմաններում տրամադրել շահեկան ինֆորմացիա:

Դրանից բացի, առաջիկա երեք տարիներին արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի շրջանակներում  մենք աշխատելու ենք Ապարան համայնքում և օգնելու ենք, որ այստեղ ևս զարգանա արևային էներգիան:  
 Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանի խոսքով՝ ամենաէժան էներգիան չսպառված կամ տնտեսված էներգիան է:  

Վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանը ԵՄ-ից ստացել է 50 մլն եվրոաջակցություն էներգետիկ  ոլորտի բարեփոխումների համար,- ասաց Հոա-Բին Աճեմյանը:
- Մոտ 6000 տնային տնտեսություն հանդիսացել է էներգախնայողության և էներգարդյունավետության շահառու՝ Վայք, Սպիտակ, Եղեգնաձոր քաղաքներում: Շուտով կսկսենք մեկ այլ ծրագիր, ըստ որի Երևանի 150 մանկապարտեզներում ևս կիրականացվեն էներգարդյունավետության միջոցառումներ:
Հաջորդ տարի մենք կընդլայնենք Եվրամիության ներգրավվածությունը Հայաստանի էներգետիկ ոլորտում, քանի որ այդ ոլորտը Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության չորս հենասյուներից մեկն է:

«ԵՄ կայուն էներգետիկայի շաբաթը» կշարունակվի վաղը Արթիկ քաղաքում և  կամփոփվի Երևանում` հունիսի 6-ին կայանալիք «Կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայնքներում» խորագրով համաժողովով:

 

«Եվրամիությունը  հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի շրջանակներում  Ապարան և Արթիկ համայնքներում  իրականացվում է վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագիր, որը մեկնարկել է 2018 թ-ից՝ երեք տարի ժամկետով:  
«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագիրն իրականացվում է Էներգախնայողության աջակցման հիմնադրամի և Հայաստանի համայնքների միության կողմից:
Ծրագրի շրջանակներում կիրականացվեն վերականգնվող էներգետիկայի խթանմանն ուղղված միջոցառումներ, որոնք կնպաստեն համայնքներում նոր մշակույթի, առևտրային նոր հարաբերությունների ձևավորմանն ու զարգացմանը:


NEWS

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար

15:00

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

14:34

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

12:55

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2025 թվականին կնշվի հունիսի 10-12-ը
Ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2025 թվականին կնշվի հունիսի 10-12-ը

16:44

22 04 2025

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (ԵՄ ԿԷՇ, EU...