Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի պատվիրակության այցը՝ Փարաքար համայնք

Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի պատվիրակության այցը՝ Փարաքար համայնք

29.07.2018

Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի պատվիրակությունը հուլիսի 27-ին հյուրընկալվեց Փարաքար համայնքում:

Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) և Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում էլ ֆրանսիացի մի շարք համայնքապետեր այցելել են Հայաստան: Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի նախագահ, Գարժիլես-Դամպիերի համայնքապետ Վանիկ Բերբերյանի գլխավորությամբ պատվիրակության կազմում են Օտրակի համայնքապետ Քրիստոֆ Բեդոսոսյանը, Շամալոկի համայնքապետ Միշել Վարդանյանը, Բորըգարդ դե Տարրասոնի համայնքապետ Լիոնել Արմաղանյանը, Դոբյոֆ լա Կամպանյի համայնքապետ Լորանս Բուսիյեղին, Գրավրոն-Սեﬔրվիլի համայնքապետ Կլեր Կարրիեր-Գոդբուն, Արսոյի համայնքապետ Բրյունո Բետընոն:

Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանի ուղեկցությամբ ֆրանսիացի գործընկերներն այցելեցին Փարաքարի մանկապարտեզ, արվեստի դպրոց: Ունկնդրեցին արվեստի դպրոցի սաների երաժշտական և պարային կատարումները: Այնուհետև համայնքապետարանի շենքում տեղի ունեցավ ՏԻՄ ոլորտում ՀՀ-ում և Ֆրանսիայում գոյություն ունեցող խնդիրների, ՀՀՄ-ի և Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի միջև հետագա համագործակցության շրջանակներում քննարկում:

ՀՀՄ նախագահ Էմին Երիցյանը հայտնեց՝ արդեն երկար ժամանակ փորձում ենք նաև ծրագրերով ակտիվացնել միությունը, ՀՀՄ-ն փոխում է իր ինստիտուցիոնալ կառուցվածքը. «Դրա հետ կապված աշխատում ենք ԵԽ-ի և Շվեյցարական զարգացան հիմնադրամի հետ, ուժեղացնում ենք  մեր մշտական հանձնաժողովները, այդ թվում նաև գյուղական համայնքներինը»:

Պարոն Երիցյանի փոխանցմամբ՝ կան գյուղական համայնքների համար տիպական ծրագրեր: Նա հայտնեց, որ ցանկանում են վերականգնել գյուղական ֆորումների անցկացման ավանդույթը: Այնուհետև առաջարկեց. «Միգուցե ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից առաջ՝ հոկտեմբերի 6-ին, եթե այցելեք, կազմակերպենք գյուղական ֆորում, որը նշանակալից միջոցառում կլինի»:

ՀՀՄ գործադիր տնօրեն Նատալյա Լափաուրին էլ ներկայացրեց միության ստեղծման պատմությունը և ՀՀ-ում տեղական ինքնակառավարման ընդհանուր նկարագիրը:

ՀՀՄ ծրագրերի ղեկավար Վահրամ Վարդանյանն էլ ներկայացրեց միության կողմից իրականացվող որոշ կարևոր ծրագրեր:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ում և Ֆրանսիայում համայնքների անկախության հարցերին: Էմին Երիցյանն այս առիթով նշեց. «2005-ի Սահմանադրությամբ, նաև վերջին փոփոխություններով, համայնքի ղեկավարի լիազորությունները որևէ մեկը չի կարող վաղաժամ դադարեցնել  ՝ ո′չ մունիցիպալ խորհուրդը, ո′չ բնակչությունը՝ հանրաքվեի միջոցով, ո′չ կառավարությունը: Իհարկե, վերջերս ունենք երևույթներ, երբ ստիպում են համայնքի ղեկավարին հրաժարական տալ: Գոնե դա 10-15-ից չանցավ»:

Պարոն Երիցյանը բարձրացրեց նաև համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցում առաջացած խնդիրները. «Երբ համայնքի ղեկավարը հրաժարական է տալիս, այժմ կառավարությունը նշանակում է պաշտոնակատար: Մեզ համար դա նշանակում է ուղիղ պետական կառավարում: Մենք առաջարկում ենք, որ պաշտոնակատար դառնա տեղակալը, կամ էլ, եթե դա չի լինում, մունիցիպալ խորհուրդը որևէ մեկին նշանակի, այս դեպքում էլ կառավարության միջամտությունը բացառելու համար»:

Համայնքների անկախության հարցով Վանիկ Բերբերյանը փաստեց. «Մշտադիտարկումները ցույց են տալիս, որ ՏԻՄ-երի հետ կապված Ֆրանսիան այնքան էլ լավ վիճակում չէ»:

Էմին Երիցյանն էլ կարծիք հայտնեց՝ գուցե շատ հարցերում ՀՀ-ում տեղական իշխանություններն ավելի անկախ են, քան ֆրանսիայում:

 


NEWS

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...