«Տարածքային կառավարումը Հայաստանում» թեմայով քննարկում. նոր տեսլական, նոր դերակատարում և նոր փոխհարաբերություններ

«Տարածքային կառավարումը Հայաստանում» թեմայով քննարկում. նոր տեսլական, նոր դերակատարում և նոր փոխհարաբերություններ

01.10.2018

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) Իրավական-օրենսդրական հարցերի հանձնաժողովի նիստը: Այդ շրջանակում անցկացվեց «Տարածքային կառավարումը Հայաստանում» թեմայով քննարկում:

Շրջանառության մեջ է դրվել «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ  «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում, լայն իմաստով անդրադարձ կատարվեց Հայաստանում տարածքային կառավարման ապագային։

ՀՀՄ Իրավական-օրենսդրական հարցերի հանձնաժողովի նախագահ, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը փաստեց՝ սահմանադրական փոփոխությունների հետո արդիական են դարձել տարածքային կառավարման մարմինների մասին օրենքների քննարկումները:

ՀՀՄ նախագահ Էմին Երիցյանի կարծիքով՝ սահմանադրական փոփոխություններին համապատասխան պետք է օրենսդրական փոփոխություններ ընդունեինք. «Ուշացումով, բայց այդ գործընթացը սկսել է, ինչը կարևոր է: Տարածքային կառավարման համակարգը պահանջում է ավելի լայն քննարկումներ. միայն օրենք չի, որ պիտի լրացնենք սահմանադրության համապատասխան տեսանկյունից: Սրանք համակարգային, նաև քաղաքական բաղադրիչ պարունակող քննարկումներ են, և կարծում եմ՝ մենք այս քննարկումները քաղաքական ուժերի հետ պիտի շարունակենք ավելի բաց ու ներառական»:

ՀՀՄ-ն ներկայացրել է օրենսդրական մի շարք առաջարկներ, որոնք տեղ են գտել օրենքում:

Էմին Երիցյանը շեշտեց՝ ունենք սկզբունքային մոտեցում, որ սահմանադրական փոփոխություններով տարածքային կառավարման մարմիններն այլևս տեղական իշխանությունների հետ փոխհարաբերությունների լիազորություններ չունեն. «Այս սկզբունքային դիրքորոշումը մենք մինչև վերջ հետապնդելու ենք: Հենց այս կտրվածքով նաև այսօրվա հարաբերությունները օրենքից դուրս փոխհարաբերություններ են: Միշտ քննարկում է գնացել մարզպետարանների դերի մասին: Իմ պատկերացմամբ՝ ՀՀ-ում տնտեսական զարգացման, տարածքային համաչափ զարգացման համար այս մակարդակը պետք է, բայց լրիվ նոր պատկերացումներով: Հիմնական շեշտադրումը պիտի լինի տարածքների կայուն զարգացման  ծրագրերի մշակումն ու իրականացումը: Բայց սա չպիտի աղերսներ ունենա ընդհանրապես տեղական ինքնակառավարման հետ, հատկապես վարչական վերահսկողության, առավել ևս ֆինանսական վերահսկողության, որի իրավասությունները մարզպետարանները երբեք չեն ունեցել, առավել ևս հիմա»:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը տեղեկացրեց՝ մինչև ապրիլ տարածքային կառավարման մարմինների հետ կապված հարաբերությունները հիմնական մասով կարգավորվում էին նախագահի հրամանագրով, ապրիլից հետո հրամանագիրն ուժը կորցրած ճանաչեց, գործունեությունը դադարեցվեց, և խնդիր առաջացավ այդ հարաբերությունները օրենքով կարգավորելու, որին նախարարությունը ձեռնամուխ  եղավ և շրջանառության մեջ դրեց տարածքային կառավարման մասին օրենքի նոր նախագիծ, որի փաթեթում առկա է երկու նոր նախագիծ. «Նոր օրենքը կառուցվածքով նման է նախագահի հրամանագրի կառուցվածքին, բայց փորձ է կատարվել այս օրենքի նախագծով շտկել բացթողումները: Հիմնական առումով տարածքային կառավարման և զարգացման քաղաքականության մշակման առումով այդ լիազորությունն օրենքով վերապահված է նախարարությանը: Եվ սահմանադրությամբ ասվում է, որ մարզերում այդ գործառույթն իրականացվում է մարզպետների միջոցով: Մեկ այլ բացթողում է այն, որ պարզ չէ, թե մարզպետարանները կառավարման համակարգի որ մասում են գտնվում: Ճիշտ կլինի՝ մարզպետները գործեն նախարարության ենթակայության կարգավիճակում»:

Փորձագետ Վահագ Պետրոսյանը նշեց, որ ներկայումս որևէ կոնկրետ իրավական ակտով մարզպետների ամբողջական հարաբերությունները կարգավորված չեն: Նա ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ կան օրենքի նախագծում:

Քննարկման մասնակիցները՝ ՀՀՄ խորհրդի անդամներ, համայնքների ներկայացուցիչներ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, այլ նախարարությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, համոզմունք հայտնեցին, որ նոր Հայաստանում անհրաժեշտ է տարածքային կառավարման նոր տեսլական, նոր դերակատարում և նոր փոխհարաբերություններ։


NEWS

Meeting with PR Representatives of Various Communities
Meeting with PR Representatives of Various Communities

01:09

22 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Communities Association of Armenia, held an online...

Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău
Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău

23:31

18 05 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme
Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme

12:42

14 05 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development
Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development

15:00

12 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...