
Ինչպես ավելի գրավիչ դարձնել գյուղական համայնքները. անցկացվեց Գյուղական համայնքների 6-րդ համաժողովը
05.10.2018
Հոկտեմբերի 5-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տանն անցկացվեց Գյուղական համայնքների 6-րդ համաժողովը: Համաժողովի նպատակն է՝ ձևավորել գյուղական տարածքների զարգացման նոր տեսլական՝ հիմնվելով սոցիալական, տնտեսական և կենսական բազմազանության վրա։ 2011 թվականից սկսած Հայաստանի համայնքների միությունը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և այլ գործընկեր կառույցների հետ համատեղ յուրաքանչյուր տարի կազմակերպում է «Գյուղական համայնքների համաժողովներ»։
Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը շեշտեց. «Համաժողովի նպատակը ուշադրությունը գյուղական համայնքների խնդիրների վրա հրավիրելն ու համայնքների զարգացմանն աջակցելն է՝ իրականացվող ծրագրերի և քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության, ոլորտում առկա դրական փորձի փոխանակման, շահագրգիռ մարմինների ու կառույցների միջև երկխոսության միջոցով»:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր ելույթում կարևորեց գյուղական շրջանների համար համապարփակ ռազմավարության մշակումը, որտեղ կսահմանվեն առաջնահերթությունները գյուղատնտեսության և անտառմշակման, արվարձարանային բնակության, ադմինիստրացիայի, ենթակառուցվածքների, սոցիալական պատասխանատվության, թվայնացման և այլ ոլորտներում:
Էմին Երիցյանը շեշտեց՝ գյուղական համայնքներում կյանքը պետք է դարձնել գրավիչ: Դառնալով կառավարման խնդիրներին՝ ՀՀՄ նախագահը վստահեցրեց. «Համայնքներն ու գյուղական տարածքները կարող են զարգանալ միայն իրապես բազմամակարդակ կառավարման մոտեցման պարագայում»: Ըստ Էմին Երիցյանի՝ անկախ քաղաքական տարբեր մոտեցումներից հիմնական սկզբունքներն անփոփոխ են. «Պետք է նախաձեռնել ամբողջական, տարածքային մոտեցում, ոչ թե որևէ ոլորտային, ներգրավել համայնքներին՝ որպես գործընկերների, եթե ոչ առաջատարների, նախաձեռնել ոչ թե կարիքների, այլ առավելությունների վրա հիմնված մոտեցումներ»:
Ֆրանսիայի Գյուղական համայնքների ասոցիացիայի նախագահ Վանիկ Բերբերյանը փաստեց՝ գյուղից դեպի քաղաք շարժը բնորոշ է մի շարք երկրներին, այդ թվում նաև Հայաստանին ու Ֆրանսիային: Այդ համատեքստում նա կարևորեց գյուղերի և քաղաքների միջև հավասարակշռության ապահովումը. «Մենք մի քանի տասնամյակի ընթացքում գյուղական հասարակությունից դարձանք ուրբանիզացված հասարակություն, բայց գյուղական հասարակությունը, թեև ուրբանիզացիան այդքան մեծ է: Եթե ուզում ենք՝ ինչ-որ բաներ արագ տեղի ունենան, պետք է կարողանանք մեր տարածքներում լինել համայնքի ղեկավար և ավագանիներ, որոնք կարող են պաշտպանել իրենց համայնքի շահերը և հարձակվողական են»:
ՀՀ նախկին Հրանտ Բագրատյանը բարձրացրեց մի շարք խնդիրներ՝ հողի սեփականաշնորհում, կառավարման խնդիրներ և այլն: Այնուհետև հայտարարեց. «Մենք արդեն 22-րդ տարին է թալանում ենք գյուղը: Քաղաքը, արդյունաբերությունը թալանում է գյուղը: Հիմա գյուղացին շատ ավելի վատ է ապրում: Այստեղ էլ գալիս է այն, որ գյուղացին որպես կանոն պետք է վաճառի ոչ թե գյուղմթերք, այլ գյուղմթերքի մշակումից ստացած կիասաֆաբրիկատ: Օրինակ՝ կոնյակի գործարանը գյուղացուց չպետք է խաղող գնի, այլ գնի գինի կամ կոնյակի սպիրտ: Խաղողից, գինի, գինուց կոնյակի սպիրտ ճանապարհին ստացվող ԱԱՀ-ն մնում է գյուղում: Ուրեմն մենք պիտի գնանք այն ճանապարհով, թե ինչպես ուժեղացնենք փոքր գյուղացիական տնտեսությունները»:
Համաժողովին ներկա էին բազմաթիվ գյուղական համայնքների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների, գործարար համայնքի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի երկրորդ հատվածում անդրադարձ կատարվեց Հայաստանում զբոսաշրջության զարգացման խնդիրներին: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն իր զեկույցում կայուն զբոսաշրջությունը ներկայացրեց որպես համաչափ տարածքային զարգացման արդյունավետ միջոց: Ներկայացվեցին նաև զբոսաշրջության զարգացման կոնկրետ օրինակներ:
Համաժողովը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» և Եվրոպական միության «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրերի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ:

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, Director General of the Communities Association of Armenia, held an online...

17:34
20 05 2026
The Armenian delegation is participating in the high-level conference dedicated to the 15th...

23:31
18 05 2026
Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

12:42
14 05 2026
The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...

00:14
29 04 2026
Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...
22
Nov
26
Oct
25
Oct