Տեղի ունեցավ «Եվրաﬕությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի ղեկավար կոմիտեի նիստ
10.07.2018
Հուլիսի 10-ին Եվրոպական միության գրասենյակում տեղի ունեցավ «Եվրաﬕությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստ:
Նիստին մասնակցում են ԵՄ պատվիրակության, ՀՀ պետական գերատեսչությունների, համայնքապետարանների ներկայացուցիչներ, Հայաստանի համայնքների միության գործադիր տնօրեն Նատալյա Լափաուրին:
Օրակարգային հարցերից է ղեկավար կոմիտեի նախագահի ընտրության, COMO ֆոնդի հայեցակարգի, Ապարանի արևային համայնքի տեղանքի հաստատումն ու այլ հարցեր:
«Եվրաﬕությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի նպատակն է Արթիկ և Ապարան համայնքներում ներդնել համայնքային վերականգնվող էներգիայի արտադրության և կայուն էներգիայի տրանսֆորմացիայի համար կենսունակ մոդել: Այս նախագծերի իրականացումը ենթադրում է համայնքներում նոր մշակույթի, առևտրային նոր հարաբերությունների ձևավորում ու զարգացում:
Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ նախատեսվում է նաև ձևավորել Քաղաքապետների դաշնագրի նպատակներին ծառայող, «ԿՈՄՈ» հիմնադրամ (COMO ֆոնդ), որտեղ կկուտակվեն ծրագրի արդյունքում ստացված խնայողություններն ու հետագա եկամուտները։
Ծրագիրը մեկնարկել է 2018-ին և կտևի երեք տարի: Այն իրականացվում է Էներգախնայողության հիմնադրամի, Հայաստանի համայքների միության, Արթիկի և Ապարանի քաղաապետարանների հետ համատեղ:
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct