
Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
26.08.2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները և կայուն էներգիայի օրերի ակտիվ մասնակիցները։
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:
Կայուն էներգիայի շաբաթվա անցկացման նպատակն է բարձրացնել համայնքների բնակիչների և շահառուների (հատկապես երեխաների և երիտասարդների) տեղեկացվածությունը համայնքների կայուն և կանաչ զարգացման նպատակների, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործման, կանաչ զարգացման, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հիմնախնդիրների վերաբերյալ:
Պարգևատրման արարողության ժամանակ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը նշեց, որ ծրագիրը համագործակցում է Հայաստանի 30 համայնքների հետ․ «Ծրագրի նպատակն է համագործակցել ՏԻՄ-երի հետ, որպեսզի երաշխավորենք համագործակցությունը, արդյունավետ մասնակցությունը եվրոպական նախաձեռնությանը։ Սա համայնքահեն նախաձեռնություն է, որն անմիջապես աշխատում է համայնքների հետ։ Մեր նպատակն է, որ համայնքները մշակեն և իրականացնեն կայուն և կանաչ զարգացման ռազմավարություն, ինչը թույլ է տալիս մինչև 2030, 2050 թվական իրականացնել էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի ոլորտում միջոցառումներ»։
Արթիկը մշակել է իր գործողությունների ծրագիրը մինչև 2020 թվականը, այժմ նաև մշակվում է համայնքի գործողությունների ծրագիրը՝ մինչև 2030 թվական։ Նաև այն հազվագյուտ ՀՀ համայնքներից է, որ կարողացել է մասնակցել մրցույթին և ստանալ դրամաշնորհային միջոցներ և ունենալ առևտրային արևային կայան։
Արթիկ համայնքի ղեկավարի օգնական Տաթևիկ Չարչյանը, շնորհակալություն հայտնելով «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի թիմին և գործընկերներին համագործակցության համար նկատեց՝ այս տարի համայնքի բնակչության մասնակցությունը ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում կազմակերպված միջոցառումներին շատ ավելի մեծ է եղել՝ համեմատած նախորդ տարիների հետ․ «Կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումներն իսկապես տոն են դառնում, ինչը ողջունելի է։ Մեր գործընկերները մեզ օգնում են, որպեսզի տեղեկատվական միջոցառումները կազմակերպենք ավելի գեղեցիկ փաթեթավորված, հետաքրքիր գաղափարներով»։
«ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակում Արթիկ համայնքում կազմակերպվել է 15 միջոցառում՝ ինֆոգրաֆիկաների պատրաստում՝ AI գործիքների կիրառմամբ, էկո պարապմունքներ, թափոններից պատրաստված հագուստի ցուցադրություն, սպորտլանդիա, ինտելեկտուալ խաղ, նկարչական մրցույթ,ֆիլմի դիտում, արշավ՝ դեպի արևային կայան և այլն։ Միջոցառումներին մասնակցել է 1000-ից ավելի մարդ։
«Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին ակտիվ մասնակցության համար պարգևատրվեցին Արեգ Հովհաննիսյանը, Շուշանիկ Ղազարյանը, Միքայել Կեզացյանը, Նարե Ղազարյանը, Կարեն Գևորգյանը, Կարինե Մակեյանը, Հենրիկ Սուքիասյանը, Անահիտ Հարությունյանը և Նարե Զուռնաչյանը։

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...
22
Nov
26
Oct
25
Oct