ԵՄ կայուն էներգիայի շաբաթ. պարգևատրման արարողություն՝ Ախթալայում

ԵՄ կայուն էներգիայի շաբաթ. պարգևատրման արարողություն՝ Ախթալայում

08.08.2020

Օգոստոսի 7-ին Ախթալա համայնքում ԵՄ կայուն էներգիայի շաբաթ 2020-ի շրջանակներում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն:

Ախթալա համայնքից «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ի շրջանակներում անցկացված մրցույթներում հաղթող ճանաչված Տաթևիկ Իսրայելյանը պարգևատրվեց ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի, Ծրագրի գործընկեր Հայաստանի համայնքների միության կողմից:

«ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ի շրջանակներում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի ներքո Հայաստանի համայնքների միության կողմից անցկացված «Ինչպես համայնքները կարող են նպաստել կլիմայի փոփոխության հետ կապված գլոբալ մարտահրավերների լուծմանը» թեմայով շարադրությունների մրցույթում Ախթալա համայնքից Տաթևիկ Իսրայելյանը զբաղեցրել է մրցանակային 2-ին տեղը: Նա Ծրագրի և Ծրագրի գործընկեր Հայաստանի համայնքների միության կողմից արժանացավ հեծանիվի:

Ախթալա համայնքում կայուն էներգիայի օրերի կազմակերպման և համայնքի բնակչության ակտիվ ներգրավման համար պարգևատրվեց համայնքապետարանի ծրագրերի և լրատվության պատասխանատու Ալմաստ Մամաջանյանը:

Ախթալա համայնքը ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրին միացել է 2017 թվականին:

«ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ն այս տարի անցկացվեց հունիսի 22-26-ը: COVID-19 պանդեմիայի պատճառով «Ճգնաժամից դուրս՝ մաքուր էներգիա կանաչ վերականգնման և աճի համար» խորագրով շաբաթն այս տարի կազմակերպվեց վիրտուալ եղանակով:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» (CoM East) ծրագրի կողմից «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ի շրջանակներում Հայաստանում կազմակերպվեցին 28 կայուն էներգիայի օրեր՝ նկարչական, լուսանկարչական, տեսանյութերի, էսսեների մրցույթներ, վեբինարներ, առցանց վիկտորինաներ, նկարահանվեցին էներգախնայողության և կայուն զարգացման մասին հոլովակներ: Հայաստանի համայնքներ միությունը համայնքներին տրամադրեց փորձագիտական և մեթոդական աջակցություն էներգիայի օրերի կազմակերպման հարցում:

Վիրտուալ ձևաչափով ԵՄ կայուն էներգիայի օրեր կազմակերպվեցին Հայաստանի 16 համայնքներում: Նախաձեռնությանը միացան նաև համայնքներ, որոնք չեն անդամակցում Դաշնագրին:

Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում: Ծրագրի գործընկերն է Հայաստանի համայնքների միությունը: Ծրագրի հիմնական նպատակներն են. Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը: Դաշնագրին անդամակցում են Հայաստանի 26 համայնքներ: Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...

Քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը
Քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը

17:05

26 03 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման...

Տիգրան Ավինյանը այցելել է Հայաստանի համայնքների միության նորաբաց գրասենյակ
Տիգրան Ավինյանը այցելել է Հայաստանի համայնքների միության նորաբաց գրասենյակ

19:38

20 03 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ Տիգրան Ավինյանը այցելել է...

Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025
Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

18:52

29 08 2025

Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...

Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում
Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում

18:37

29 08 2025

Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...

Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

18:28

29 08 2025

Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...