Մարզերի երիտասարդների՝ ՏԻՄ-երում ներգրավում և կարողությունների զարգացում. վեբինար և հանդիպում Երևանի ավագանու անդամի հետ

Մարզերի երիտասարդների՝ ՏԻՄ-երում ներգրավում և կարողությունների զարգացում. վեբինար և հանդիպում Երևանի ավագանու անդամի հետ

02.06.2020

Մայիսի 30-31-ին կազմակերպվեց «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի առաջին փուլի վերջին առցանց աշխատաժողով-վեբինարը: Այն տեղի ունեցավ Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդության համար: 

Ծրագրին մասնակցեցին 16-30 տարեկան 27 երիտասարդներ տարբեր բնակավայրերից, որոնք հետաքրքրված են սեփական համայնքների անցուդարձով, դրանց զարգացման, ռեսուրսների կառավարման եւ ՏԻՄ գործունեության հարցում: «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝ Հայաստանի համայնքների միության հետ համագործակցաբար  Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ ավարտեց «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի առաջին փուլի իրականացումը:

Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ-4 ձեւաչափի:

Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ համայնքային այնպիսի խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.

- Համայնքների խոշորացում.

- Երիտասարդությունների կարողությունների զարգացման եւ իրազեկվածության բարձրացման անհրաժեշտություն՝ ՏԻՄ ոլորտում ներգրավվելու ուղղությամբ:

Առցանց աշխատաժողովի դասընթացավարներն էին Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը եւ «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

Վեբինարի վերջում մասնակիցները հանդիպեցին Երեւանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանին: Նա ներկայացրեց ավագանու աշխատանքները եւ իր ներգրավումը այդ աշխատանքներին, ինչպես նաև պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Աշխատաժողովի օրակարգը այստեղ է:

Վեբինարի տեսանյութը՝ այստեղ:

Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC – Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...