Ինկուբատորների բացման հանդիսավոր արարողություն Գյումրիում` «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում
11.04.2018
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում 2018թ-ի ապրիլի 11-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցավ Ինկուբատորների բացման հանդիսավոր արարողությունը։
Հայաստանի համայնքների միության նախագահ պրն Էմին ԵՐԻՑՅԱՆԸ մասնակիցներին ներկայացրեց ինկուբատորների գործունեությունը և այն ակնկալիքները, որը ծրագիրը կապել է մասնակից ՔՀԿ ներկայացուցիչների հետ։
Միջոցառման ընթացքում ծրագրային փորձագետ Վահրամ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ներկայացրեց նաև ԵՄ ԱլԳ 2020թ-ի 20 թիրախները և դրանցից բխող՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի 9 ոլորտները, դրանցից ածանցվող խնդիրները, որոնք վեր էին հանվել ծրագրի առաջին տարվա աշխատանքների ընթացքում պետական և տեղական իշխանությունների, ՔՀԿ-ների և այլ դերակատարների հետ անցկացրած ֆոկուս խմբային քննարկումների արդյունքում։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct