Համաժողով. Նորարարությունները և տարածքային զարգացումը՝ որպես Արևելյան գործընկերության երկրների աճի գործոններ
30.10.2017
Հոկտեմբերի 24-ին Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից հրավիրված Արևելյան Գործընկերության ռեգիոնալ և տեղական իշխանությունների համաժողովի (CORLEAP) «Նորարարությունները և տարածքային զարգացումը՝ որպես Արևելյան գործընկերության երկրների աճի գործոններ» խորագրով համաժողովը:
Միջոցառումն ամփոփվեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի և Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի ելույթներով։ Համաժողովը ընդգծեց ենթազգային իշխանությունների ներդրումը կայուն զարգացման և տնտեսական աճի ապահովման գործում, և թե ինչպես են վարչարարական բարեփոխումները, նորարարական մոտեցումները, կարողությունների զարգացումը և տարածքային համագործակցությունը ուժեղացնում նրանց դերը։
Համաժողովի կայացմանը աջակցել է «Լավ Տեղական Ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը՝ ի դեմս Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության:
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct