
Մեկնարկել է ԵԽ կոնգրեսի Կառավարման հանձնաժողովի նիստը
30.05.2018
Այսօր՝ մայիսի 30-ին, Ռումինիայի Կովասնա շրջանի կոնֆերանս կենտրոնում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի Կառավարման հանձնաժողովի նիստը, որին մասնակցում է Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության և վերոնշյալ հանձնաժողովի անդամ տկն. Նատալյա Լափաուրին: Նիստի օրակարգում ներառված են մի շարք զեկույցներ, որոնք ներկայացվելու են նոյեմբերի նստաշրջանի հաստատմանը:
Օրակարգում ներառված է եվրոպական վարքագծի կանոնագիրքը՝ նախատեսված տեղական և ռեգիոնալ կառավարման մեջ ներգրավված բոլոր անձանց համար, ինչպես նաև երկու զեկույցներ, մեկը՝ թափանցիկության ու բաց կառավարման, իսկ մյուսը՝ տեղական և ռեգիոնալ մակարդակներում շահերի բախման վերաբերյալ:
Հանձնաժողովի անդամները կքննարկեն նաև տեղական իշխանություններին կառավարման ավելի բարձր մակարդակների կողմից խորհրդատվության տրամադրման ուղենիշների հարցը, ինչպես նաև զեկույց՝ Եվրոպայում տեղական և ռեգիոնալ շատ իշխանությունների հանդիպող ֆինանսական դժվարությունների վերաբերյալ:
Նիստին մայիսի 31-ին կհաջորդի տեղական և ռեգիոնալ իշխանությունների կողմից լեզուների օգտագործման թեմայով կոնֆերանս:
Աղբյուրը՝ https://www.coe.int/en/web/congress/-/congress-governance-committee-meets-in-covasna-region

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...
22
Nov
26
Oct
25
Oct