Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

18.05.2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի Քիշնև քաղաքում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին։

Երկօրյա համաժողովը կհամախմբի շուրջ 200 համայնքների ներկայացուցիչների, Եվրոպական միության և ազգային կառույցների, ինչպես նաև միջազգային գործընկերների՝ քննարկելու տարածաշրջանում կլիմայական և էներգետիկ քաղաքականության ոլորտում արձանագրված ձեռքբերումներն ու նախանշելու հետագա քայլերը։

Ծրագրի շրջանակում նախատեսված են բարձր մակարդակի քննարկումներ կլիմայական չեզոքության, էներգետիկ անցման, դիմակայունության և ԵՄ ինտեգրման թեմաներով, ինչպես նաև գործնական աշխատաշրջաններ՝ նվիրված նորարարական լուծումներին և համայնքների կայուն զարգացմանը։

Համաժողովը կավարտվի Mimi Castel Zero Emission Resort այցելությամբ, որը համարվում է CO₂ արտանետումների նվազեցման, էներգաարդյունավետության և կլիմայական հարմարվողականության հաջողված օրինակ։

Միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ունեն այն համայնքները, որոնք մշակել են Կայուն էներգետիկ և կլիմայական գործողությունների ծրագրեր (SECAP), ինչպես նաև վերջերս միացել են «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք» նախաձեռնությանը։ Հայաստանը ներկայացված կլինի ծավալուն պատվիրակությամբ։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին
Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին

17:53

08 07 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրենը մասնակցել է «Հայաստանում միջհամայնքային համագործակցության ամրապնդում» խորագրով համաժողովին
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրենը մասնակցել է «Հայաստանում միջհամայնքային համագործակցության ամրապնդում» խորագրով համաժողովին

16:30

18 06 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը Դիլիջանում մասնակցել է...

Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին

10:07

18 06 2026

Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը հունիսի 22-26-ը կմասնակցի Մարոկոյի Տանժեր...