Եվրոպայի խորհրդի Կոնգրեսն ընդունում է զեկույց՝ Թուրքիայում համայնքապետերի կարգավիճակի վերաբերյալ
30.03.2017
2017թ. մարտի 29-ին Եվրոպայի խորհրդի Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսն ընդունեց առաջարկություն և բանաձև՝ Թուրքիայում համայնքապետերի և խորհրդի անդամների կարգավիճակի և, մասնավորապես, ընտրված համայնքապետերի կալանավորման և կենտրոնական իշխանությունների կողմից նրանց փոխարինողների նշանակման վերաբերյալ:
Համազեկուցողներ ԱՆդերս Նեյփը և Լեեն Վերբիքը ներկայացրեցին զեկույց, որը պատրաստվել էր երկրում 2016թ-ին իրականացված երկու փաստահավաք առաքելություններից հետո: Ընդունված տեքստերում Կոնգրեսը դիմում է ԵԽ Նախարարների կոմիտեին՝ առաջարկել Թուրքիայի իշխանություններին չեղյալ համարել կենտրոնական իշխանությունների կողմից նշանակված համայնքապետերի իրավական միջոցները և վերականգնել համայնքապետի ընտրության մունիցիպալ խորհուրդների իրավունքը: Զեկույցում նշվում է նաև, որ տեղական ընտրված ներկայացուցիչների ձերբակալությունը պետք է պատշաճ հիմնավորված լինի ներպետական օրենքով և համապատասխանի Եվրոպայի խորհրդի չափանիշներին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Կոնգրեսը կոչ է անում նաև վերանայել Թուրքիայի օրենսդրությունը՝ դրանում ահաբեկչության սահմանումը համապատասխանեցնելու համար եվրոպական չափանիշներին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Բացի այդ, Կոնգրեսը կոչ է անում վերանայել 2016թ. նոյեմբերի 11-ի նախարարական հրահանգները՝ նպատակ ունենալով ապաքրեականացնել համաքաղաքապետների նշանակումը: Սրա հետ կապված՝ համաձայնություն ձեռք բերվեց Բյուրոյի նիստերում ուսումնասիրել Կոնգրեսում Թուրքիայի պատվիրակության անդամ Նուրհայաթ Ալթունի կարգավիճակը մինչև իրավական ընթացակարգերը: Թունջելիի «համաքաղաքապետ» տիկին Ալթունը ձերբակալվել է 2016թ. նոյեմբերի 17-ին և այժմ պահվում է Կոջաելիի տեսակի բանտում:
Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/default_FR.asp?
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct