Կայացել է Հայաստանի համայնքների միության «Ֆրանսիա» խմբի նիստը

Կայացել է Հայաստանի համայնքների միության «Ֆրանսիա» խմբի նիստը

20.04.2018

20-ը ապրիլի, 2018թ.

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության «Ֆրանսիա» խմբի նիստը՝ համայնքների, մարզպետարանների, պետական կառավարման մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նիստի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան «Ֆրանսիա» խմբի նախագահ, Էջմիածին համայնքի ղեկավար պրն․ Կարեն Գրիգորյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Պրն․ Էմին Երիցյան, Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Պրն․ Ալեքս Բորտոլանը, ՀՀ արտաքին  գործերի  նախարարի խորհրդական Պրն․ Վահագն Աթաբեկյանը։

Նիստի ընթացքում քննարկվեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունների ներկա իրավիճակը տեղական և տարածքային  մարմիններում։ Խմբի անդամները ներկայացրեցին իրենց ընթացիկ ծրագրերը։ Խմբի նիստին առաջին անգամ մասնակցում էին Ֆրանսիայի Հանրապետության համայնքների հետ համագործակցություն ունեցող Արցախի հանրապետության տեղական իշխանությունների ներկայացուցիչները, ովքեր նույնպես ներկայացրին գործընկերների հետ իրականացվող ծրագրերի ընթացքը և արդյունքները։

Քննարկվեցին նաև 2018թ. Մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում ավանդաբար կազմակերպվող ֆրանկաֆոնիայի երկամսյակի միջոցառումների ընթացքը, դրանցում համայնքների և մարզերի ներգրավվածությունը, 2018թ. Հոկտեմբեր ամսին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովի մանրամասները, դրանում տեղական մարմինների ներգրավվածության ձևերը, ինչպես նաև 2019թ. Ֆրանսիայում անցկացվելիք հայ-ֆրանսիական հերթական հանձնաժողովի հետ կապված հարցեր։

«Ֆրանսիա» խումբը հավանություն տվեց իր նոր խմբագրությամբ կանոնադրության նախագծին, ապա միաձայն, երկու տարի ժամկետով խմբի նախագահ վերընտրեց Էջմիածին համայնքի ղեկավար Կարեն Գրիգորյանը։

«Ֆրանսիա» խումբը Հայաստանի համայնքների միության հովանու ներքո գործում է 2010 թվականից, միավորում է Ֆրանսիայում գործընկերներ ունեցող Հայաստանի համայնքները և մարզերը։ Համապատասխանաբար, Ֆրանսիայի միավորված աղաքների միության հովանու ներքո գործում է «Հայաստան» խումբը՝ միավորելով ֆրանսիական գործընկեր տեղական ու տարածքային իշխանություններին։ «Հայաստան» խմբի նախագահը Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Դեվերջյանն է։ «Հայաստան» և «Ֆրանսիա» խմբերը ստեղծվել են 2010 թվականին Երևանում կայացած հայ-ֆրանիսական համաժողովի արդյունքում ընդունված հռչակագրի հանձնարարականով՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալիզացնել ապակենտրոնացված համագործակցության աշխատանքները։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...