Գուդրուն Մոսլեր-Թորնսթրոմ. «Լեզուները կարևոր գործիք են ժողովրդավարական մասնակցության համար»
04.06.2018
«Լեզուների օգտագործումը մի հարց է, որին Կոնգրեսը հաճախ է անդրադառնում իր աշխատանքներում, մասնավորապես, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի իրականացման մեր մոնիթորինգի ընթացքում»,- նշել է ԵԽ Կոնգրեսի նախագահ տկն. Մոսլեր-Թորնսթրոմը «Լեզուների օգտագործումը տեղական և ռեգիոնալ մակարդակներում» կոնֆերանսի բացմանը, որ տեղի ունեցավ սույն թվականի մայիսի 31-ին Ռումինիայի Կովասնա շրջանում:
Լեզվի խնդիրներ նաև առաջ են քաշվել Խարտիայի կիրառման հետ կապված Կոնգրեսի ստացած վերջին բողոքներում: Չնայած որ այնտեղ ներառված չէ որևէ դրույթ, որը հստակ նշում է լեզուների օգտագործումը, դրա 7.1 հոդվածը նշում է, որ «տեղական ընտրված ներկայացուցիչների գրասենյակները պայմաններ պետք է ապահովեն նրանց գործառույթների ազատ իրականացման համար», և հանրային գործերին մասնակցելու քաղաքացիների իրավունքը Խարտիայի նախաբանում նշվում է որպես ժողովրդավարական սկզբունք:
«Եվրոպական որոշ համայնքներում տեղական ավագանու անդամները օրենքով չեն կարող իրենց մայրենի լեզվով մեկնաբանություն ներկայացնել տեղական ավագանու նիստի օրակարգի կետերի վերաբերյալ, չնայած որ տեղի բնակիչների մեծ մասը խոսում է փոքրամասնության լեզուներով: Նույն կերպ, երբ լեզվական փոքրամասնության անդամները չեն կարող իրենց լեզվով ինքնարտահայտվել կամ հաղորդակցվել տեղական ու ռեգիոնալ իշխանությունների հետ, նրանք իրականում չեն կարող մասնակցել տեղական գործերին կամ արդյունավետ օգտագործել հանրային ծառայությունները:-նշել է տկն. Մոսլեր-Թորնսթրոմը,- Մեզ՝ տեղական և ռեգիոնալ իշխանությունների համար, կարևոր խնդիր է, որ մեր քաղաքացիները ամբողջապես մասնակցեն մեր հարևանության, քաղաքների և ռեգիոնների կյանքին: Իսկ մասնակցելու համար անհրաժեշտ է հաղորդակցվել: Լեզուն սրա կարևոր մասն է»:
Կոնֆերանսը կազմակերպվել է Ռեգիոնալ կամ փոքրամասնության լեզուների եվրոպական խարտիայի ուժի մեջ մտնելու 20-ամյակի առթիվ:
Աղբյուրը՝ https://www.coe.int/en/web/congress/-/gudrun-mosler-tornstrom-languages-are-an-essential-tool-for-democratic-participation-
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct