Ավելի լավ ապագա գյուղական շրջանների համար
18.04.2018
Տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության Գյուղական տարածքների, փոքր, լեռնային, սահմանամերձ բնակավայրերի զարգացման, միջհամայնքային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Երևան։ 2018թ. ապրիլի 18։ Ապրիլի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության Գյուղական տարածքների, փոքր, լեռնային, սահմանամերձ բնակավայրերի զարգացման, միջհամայնքային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Հանձնաժողովի նախագահը Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանն է։ Նիստի սկզբում հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը։ Հանձնաժողովի նախագահի 2-րդ տեղակալը կընտրվի հանձնաժողովի հաջորդ նիստին։
Քննարկվել է հանձնաժողովի 2018-2019թթ.. գործունեության գերակայությունների և 2018թ. ընթացքում թեմատիկ զեկույցներ ընտրելու և զեկուցողներ նշանակելու մասին հարցերը:
Հանձնաժողովի նիստի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուիչ Կարեն Բակոյանի մասնակցությամբ կլոր սեղանի ձևաչափով շահագրգիռ քննարկում կազմակերպվեց վարչատարածքային փոփոխությունների հեռանկարների վերաբերյալ։
Հանձնաժողովը որոշեց Միության կողմից ՀՀ կառավարությանն առաջարկել վերականգնել նախորդ տարիներին համատեղ կազմակերպվող «Գյուղական համայնքների համաժողովների» ավանդույթը՝ այն վերանվանելով «Գյուղական տարածքների (շրջանների) զարգացման համաժողով»։
Հանձնաժողովի նախագահ Սամվել Վարդանյանը նաև ներկայացրեց Ֆրանսիայի գյուղական համայնքների ասոցիացիայի հետ համագործակցության ընթացքը, ինչպես նաև մարտ ամսին հայկական պատվիրակության Ֆրանսիա կատարած այցելության մանրամասները:
Համայնքների միությունն ունի 6 մշտական հանձնաժողովներ, որոնց, կանոնադրության համաձայն, անդամակցում են Միության Հանրապետական խորհրդի յուրաքանյուր անդամ։
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct