«Եթե բնակիչը քաղաքացիական ակտիվ կեցվածք իր համայնքում չունի, խոսել տեղական ինքնակառավարման մասին, նույնն է, ինչ մի վերացական երևույթի մասին». Վաչե Տերտերյան
17.09.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի կարծիքով՝ երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո ժողովուրդը գիտակցում է, որ մասնակցում է իր կողմից իշխանության ձևավորմանը:
Վաչե Տերտերյանից հետաքրքրվեցինք՝ երկար տարիներ լինելով ոլորտում՝ կառավարության նոր ղեկավարության հետ աշխատանքի վերաբերյալ ի՞նչ տպավորություններ ունի, մասնավորապես տեղական ինքնակառավարման համակարգում բարեփոխումների իրականացման պատրաստակամության տեսանկյունից: Փոխնախարարը պատասխանեց. «Համընդհանուր որոշակի ակտիվությունը, քաղաքացիական դիրքորոշման կտրուկ վերելքը, էմոցիոնալ վերելքը բերում է քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը, ինչը տեղական ինքնակառավարման համար համակարգային եզրույթ ունեցող խնդիր է: Մշտապես իմ համոզմունքն է եղել, որ մեր տեղական ինքնակառավարման համակարգում անկախ ճիգերից, իրավական կարգավորումներից, մենք հաջողություն կարող ենք ունենալ անհրաժեշտ մի քանի հանգամանքների առկայության պարագայում, որոնցից ամենակարևորը բնակչության քաղաքացիական ակտիվության կեցվածքն է: Եթե բնակիչը քաղաքացիական ակտիվ կեցվածք իր համայնքում չունի, խոսել տեղական ինքնակառավարման մասին նույնն է, ինչ մի վերացական, ոչ մի հողեղեն հիմք չունեցող երևույթի մասին: Սա իսկապե մեր խնդիրն է եղել»:
Վաչե Տերտերյանը տեղի ունեցած փոփոխություններն ավելի շատ կապում է հանրային ակտիվության գիտակցության հետ. «Առավել քան համոզված եմ, որ մեր գործադիր իշխանության համակարգում ընդգրկված մարդկանց ճնշող մեծամասնությունը երկրի այն քաղաքացիներն են, որոնք ոգևորվում, ընկճվում են, լավատեսություն են իրենց մեջ կրում: Սա փոքր գործընթաց չէ, այլ ընդհանուր հասարակական վերելքի, զարթոնքի ակտիվության մի փուլ: Հիմա գործադիր իշխանությունը, մենք բոլորս պիտի կարողանանք համընդհանուր դրական մթնոլորտն իրացնել կոնկրետ ակնկալիքների և համաչափ, համբերատար լուրջ աշխատանքով հեռահար նպատակների արձանագրման համար»:
Վաչե Տերտերյանը փաստեց՝ իրականում այժմ դրական ֆոն է այն առումով, որ կա ոգևորվածություն. «Եթե մարդ ոգևորված է, իրենից կարելի է մի բան ստանալ, եթե ոգևորված չէ, հիասթափված է, իր հետ դժվար է: Մենք ունենք հասարակության շրջանում ակնհայտ դրական ուղղվածությամբ ոգևորություն. սպասելիքներ, ձգտումներ: Մեր բոլորի գործը պիտի լինի այս ամենն ուղղել դրական ուղղությամբ»:
15:36
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
15:00
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
14:34
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
12:55
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
20:27
02 06 2025
Մայիսի 29-30-ին Երևանում անցկացվեց «Շահառուների ներգրավման ոլորտում համայնքների...
16:44
22 04 2025
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (ԵՄ ԿԷՇ, EU...
22
Nov
26
Oct
25
Oct