Էմին Երիցյանը միջնորդություն է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի խորհրդի Կոնգրեսին հրավիրել դիտորդական առաքելություն իրականացնել Երևանի ավագանու ընտրություններին
20.08.2018
Հայաստանի համայնքների միության նախագահ, Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսում ՀՀ պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ օրենսդրության սահմանած կարգով ԵԽ Կոնգրեսին հրավիրել իրականացնելու սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքի դիտորդական առաքելություն:
ՀՀՄ նախագահը ավելի վաղ՝ հուլիսի 7-ին, վարչապետին պաշտոնական գրությամբ դիմել էր՝ միջնորդելով ԵԽ Կոնգրեսին հրավիրել իրականացնելու հոկտեմբերի 21-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների ընթացքի դիտորդական առաքելություն:
Վարչապետին ուղղված նամակում, մասնավորապես նշված է. «ԵԽ շրջանակներում անդամ երկրներում տեղական և տարածքային իշխանությունների ընտրությունների մշտադիտարկումը ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի բացառիկ իրավասությունն է: ԵԽ Կոնգրեսը դիտարկել է ՀՀ-ում անցկացված տեղական մակարդակի բոլոր ընտրությունները, որոնց վերաբերյալ ընդունվել են համապատասխան հանձնարարականներ: Վստահ եմ, որ թավշյա հեղափոխությունից հետո անցկացվող ընտրությունները որակապես կտարբերվեն նախորդներից, ինչն իր արտացոլումը կստանա դիտորդական առաքելության արդյունքում ընդունված զեկույցում՝ նպաստելով Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը»:
Ամփոփելով նամակը՝ Էմին Երիցյանը վարչապետին միջնորդում է, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽ-ի առջև պնդի ընտրությունների դիտարկման կարևորությունը՝ հաշվի առնելով, որ ֆինանսական դժվարությունների արդյունքում ԵԽ-ն կրճատել է իր գործողությունները, մոնիտորինգային այցերը:
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct