Տեղական ժողովրդավարությունը Էստոնիայում
31.03.2017
2017թ.-ի մարտի 29-ին Կոնգրեսն ընդունեց առաջարկություն՝ Էստոնիայում տեղական ժողովրդավարության վերաբերյալ, որը կազմել էին համազեկուցողներ Հենրիկ Համմարը և Լինդերտ Վերբիքը:
Զեկուցողները ողջունեցին Էստոնիայի կառույցների նախաձեռնությունը՝ սկսելու տարածքային բարեփոխման գործընթաց տեղական և պետական մակարդակներում, ինչպես նաև վերանայել պետական բյուջեի մասին օրենքը, որն ամրապնդում է բյուջետային հարցերի հետ կապված փոխգործակցությունը պետական և տեղական իշխանությունների միջև: «Մենք լավատեսական ենք տրամադրված բարեփոխման պրոյեկտների շարունակականության հեռանկարի հարցում, որը կարող է բարելավել Էստոնիայի և՛ տեղական իշխանությունների, և՛ քաղաքացիների վիճակը»,-նշեց պարոն Համմարը: Այնուամենայնիվ, Կոնգրեսը առաջարկում է, որ Էստոնիայի իշխանությունները հստակեցնեն իրենց օրենսդրական դաշտը՝ կապված տեղական և պետական իշխանությունների միջև գործառույթների բաշխման հետ, և որ նրանք փոփոխեն իրենց ներպետական օրենսդրությունը՝ տեղական իշխանություններին ավելի շատ ֆինանսական ինքնուրույնություն տալու նպատակով: «Մենք առաջարկում ենք առավելագույն իրավասություններ փոխանցել տեղական մակարդակին՝ համապատասխան ֆինանսական ռեսուրսներով, և որ էստոնական իշխանությունները մեծացնեն պետական հարկերի տեղական մասնաբաժինը»,-ավելացրեց պարոն Վերբիքը:
Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/default_FR.asp?
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct