Տեղական և տարածքային իշխանությունները բնապահպանական ոլորտը պետք է ներառեն իրենց քաղաքականություններում․ ԵԽ Կոնգրես
02.05.2023
Ժողովրդավարական կառավարման համատեքստում կանաչ պետական կառավարման թեմայով համաժողովի ընթացքում ընդգծվել է տեղական և տարածաշրջանային իշխանությունների առանցքային դերը կլիմայի փոփոխության և բնապահպանական խնդիրների լուծման գործում:
ԵԽ կոնգրեսի զեկուցողի խոսքով՝ «քաղաքապետարաններում, հասարակական վայրերում և համայնքներում տեղական իշխանությունների կատարած գործողություններն են, որ ամենամեծ ազդեցությունն ունեն շրջակա միջավայրի վրա: Տեղական մակարդակում է, որ շրջակա միջավայրի աղտոտման և կլիմայի փոփոխության հետևանքները դառնում են ամենաշատը տեսանելի»:
ԵԽ Կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորին համաժողովի բացման իր խոսքում նշել է․ «Կանաչ տեղական կառավարման բանալին այն է, որ ազգային իշխանություններն ունենան իրավասություններ, միջոցներ և գործելու ազատություն»: Այս ամենը հաշվի առնելով՝ Կոնգրեսն առաջարկում է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լրացուցիչ արձանագրություն սահմանել։ Այս արձանագրությունը հիմք կհանդիսանա առկա փորձաքննության և ֆինանսական ռեսուրսների, ինչպես նաև իրազեկվածության բարձրացման և շրջակա միջավայրի ու կլիմայական խնդիրների ինտեգրման համար տեղական և տարածաշրջանային իշխանությունների որոշումներում և գործողություններում:
Նաև կարևորվել է այն, որ տեղական և տարածքային իշխանությունները բնապահպանական ոլորտը ներգրավեն իրենց քաղաքականություններում:
15:36
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
15:00
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
14:34
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
12:55
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
20:27
02 06 2025
Մայիսի 29-30-ին Երևանում անցկացվեց «Շահառուների ներգրավման ոլորտում համայնքների...
16:44
22 04 2025
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (ԵՄ ԿԷՇ, EU...
22
Nov
26
Oct
25
Oct