
Մարտունիում պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի միջոցառումների ակտիվ մասնակիցներն ու մրցույթների հաղթողները
19.08.2025
Օգոստոսի 18-ին Մարտունու համայնքապետարանում տեղի ունեցավ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողների և ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն։
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:
Մարտունիում «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ընթացքում իրականացվել է 11 միջոցառում, որոնց մասնակցել է մոտ 1800 մարդ։ Մասնավորապես կազմակերպվել են նկարչական մրցույթ, ցուցահանդես, սպորտլանդիա, բանավեճ, բնապահպանական դաս՝ մանկապարտեզում, սպորտլանդիա, գրական ցերեկույթ և այլ միջոցառումներ։
Համայնքապետարանում կազմակերպված միջոցառման ընթացքում մրցանակակիրներին ողջունեցին և պարգևատրեցին Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանը և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը։

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...
22
Nov
26
Oct
25
Oct